Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

«Հայերը, ի դեմս Կաթողիկոսի, կարող են Թուրքիայից ետ պահանջել իրենց կալվածքները». Ջեֆրի Ռոբերթսոն

Ապրիլ 22, 2015թ. 13:30
իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոն

«Թուրքիայի իրագործածը Ցեղասպանություն է»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը: Նրա բնորոշմամբ` 1915 թվականի իրադարձությունները ունեն մեկ անուն` «Ցեղասպանություն»:

Նրա կարծիքով` դրա նպատակը «հայկական խնդրի» վերացումն էր: «Շատ բան է վկայում, որ Ցեղասպանություն տեղի է ունեցել, ինչն էլ նշանակում է, որ ոչ ոք չպետք է աջակցի Թուրքիայի ժխտողականությանը, ինչը բացասաբար է անդրադարձել ինքնին Թուրքիայի վրա: Անթույլատրելի է այն, ինչ Թուրքիան արել է»,- պնդեց Ջեֆրի Ռոբերթսոնը` հավելելով, որ Ցեղասպանությունը մարդկության ամենածանր հանցագործությունն է: Նրա համոզմամբ, հայերը, ի դեմս Կաթողիկոսի, կարող են իրենց կալվածքները ետ պահանջել Թուրքիայից առավել ևս, երբ կա նման փորձ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն