Գլխավոր » Լրահոս

Հայաստանն ակնկալում է Ուկրաինայի հավասարակշիռ դիրքորոշումը

Օգոստոս 12, 2009թ. 17:16

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին։
Ինչպես հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին քաղաքականության համար գերակա համարվող եվրոպական ինտեգրման, ինչպես նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության անդամ պետությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև` տարբեր մակարդակներում հարաբերությունների աշխուժացումը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, օրենսդրական և այլ ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում` որոշ հարցերում, Ուկրաինայի որդեգրած դիրքորոշմանը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դրանք մտահոգությունների տեղիք են տալիս, և հույս հայտնեց, որ Հայաստանի համար առաջնահերթ խնդիրներում Ուկրաինան կդրսևորի շատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում։

armar

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`