Գլխավոր » Լրահոս

Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Լիբանանի դեսպանին

Օգոստոս 23, 2011թ. 16:12

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեբրաիլ Ժեարային՝ Հայաստանում իր ութամյա բեղմնավոր գործունեության համար: «Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և ուրախ եմ, որ գնալով մեր միջպետական հարաբերությունները թափ են առնում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը և հույս հայտնել, որ Լիբանանի նոր դեսպանը նույնպես իր ավանդը կներդնի այս չափազանց կարևոր գործում:

Դեսպան Ջեբրաիլ Ժեարային շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի երկու երկրների միջև ավելի ամրապնդվեն տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն