Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանի եւ Քրդերի ապագան, Թուրքիայի զարգացման հեռանկարը

Փետրվար 9, 2013թ. 23:41

Տիգրան Փաշաբեզյան<<Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում, այլ ընդամենը հափշտակվում է>>:
Պարույր Սեւակ
(<<Եռաձայն պատարագ>>, 1965 թ.)

Հայաստանի ապագան Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման մեջ է: Քրդերի ապագան Քրդական Հարցի վերջնական կարգավորման, քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման մեջ է: Ժամանակակից Թուրքիայի ապագան, որպես եւրոպական քաղաքակրթության ապագա հնարավոր մաս, ուղղակիորեն կապված է վերոնշյալ երկու խնդիրների վերջնական կարգավորման հետ: Թուրքիայի Հանրապետության համար Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման եւ քրդերի ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացներն անկասելի են, որոնք անկասկած բերելու են քաղաքակրթական հանգուցալուծման՝ ի օգուտ տարածաշրջանում ապրող ազգերի եւ ժողովուրդների:

Թուրք հեղինակ Մեհմեդ Շեւքեթ Էյգինը «Հարցն այդքան հեշտ եւ մատչելի չէ» հրապարակման միջոցով (1) իրականում Թուրքիայի զարգացման հնարավորությունը խոչընդոտելու, կասեցնելու ու կանխելու ծրագիր է առաջարկում, երբ փորձում է մի բանաձեւի միջոցով քրդական ազատագրական պայքարը ներկայացնել որպես հայկական, հայկական եւ քրդական ազատագրական շարժումները հակադրել իրար եւ դրանով փորձել հետաձգել Հայկական Հարցի եւ Քրդական Հարցի կարգավորման գործընթացը, իբրեւ թե՝ ի հոգուտ Թուրքիայի Հանրապետության:

Հոդվածագիրը գրում է.
<>,
եւ ապա եզրակացնում.
<<Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Սիոնիզմը, խաչակիրները եւ իմպերիալիստները մտադրվել են Թուրքիան պառակտել։ Եւ մինչեւ նրանց պլանները չխառնենք, խաղը չենք հաղթի>>։

Հանրապետական Թուրքիան իր ստեղծման պահից որոշակի զարգացում է ապրել, որովհետեւ 1920-ականներին քեմալականները պետության զարգացման համար ընտրել են տնտեսական – քաղաքական զարգացման գերմանական մոդելը: Զարգացման այդ հնարավորությունը այսօր էլ պահպանվում են, բայց այդ մոդելը այլեւս չի կարող ինքնաբավ աշխատել ու զարգանալ, որովհետեւ անմիջականորեն առնչվում է թուրքական պետության մեջ ժողովրդավարական գործընթացների զարգացումների հետ: Իսկ ժողովրդավարական գործընթացները չեն կարող զարգանալ, որովհետեւ երկրում առկա է մի քանի հարյուրամյակ պարբերաբար չկարգավորված Հայկական Հարցը եւ նրա կողքին վերջին մի քանի տասնամյակներին առաջ եկած Քրդական Հարցը:

Ստացվում է Թուրքիայի Հանրապետությունը, նույնիսկ երկկողմանի ուժգին ցանկության դեպքում, չի կարող մաս կազմել ոչ եւրոպական ինտեգրման գործընթացներին եւ ոչ էլ եւրասիական, որովհետեւ երկու դեպքում էլ վճռական դերակատարություն են ձեռք բերելու չկարգավորված Հայկական Հարցը եւ նրան զուգահեռ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ձեւավորված Քրդական Հարցը: Այնպես որ, այդ երկու խնդիրները շրջանցելու, հաղթահարելու եւ ի վերջո <<հաղթելու>> ծրագիրը, որ առաջարկում է հեղինակը, Թուրքիայի իրական զարգացումը խոչընդոտելու մի ծրագիր է: Մենք արդեն նշել ենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը ճիշտ նույն կերպ վարվեց, երբ խոչընդոտեց Հայերի ցեղասպանության ժխտողականության քրեականացման օրինագծի հաստատումը Ֆրանսիայի Սենատում, դրանով խոչընդոտելով Թուրքիայի զարգացման եւս մեկ հնարավորություն:

Քաղաքակրթական զարգացանը այլընտրանք չկա:

Այդպես է եւ՛ Հայաստանի, եւ՛ Քրդերի, եւ՛ Թուրքիայի պարագային: Որքան շուտ ընդիմացող կողմերը հասկանան եւ ընկալեն թնջուկի բուն էությունը, այդքան քիչ կտառապեն տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդները:

Տիգրան Փաշաբեզյան

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն