Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Համագումարը կնպաստի Արևելյան Անդրկովկասի բնիկ հայ ժողովրդի ու ազգային փոքրամասնությունների համախմբմանը

Փետրվար 3, 2011թ. 09:40

Yerkragond,WebArmAr.am-ի կլոր սեղանի մասնակիցներն են. Ադրբեջանից փախստականների քաղաքական, կրոնական և ազգային խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլատովը, Արևելյան Անդրկովկասի հայերի (ադրբեջանահայերի) լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամներ Մարիամ Ավագյանը, Ռոման Գուլբանդյանը:

Հարց- Այս տարիներին Ադրբեջանին հաջողվեց միջազգային ատյաններում  մոռացության տալ Արևելյան Անդրկովկասի (իմա` Ադրբեջան) հայ բնիկների նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը: Հետևանքն այն է, որ միջազգային կառույցների կողմից երբևէ չքննարկվեց Արևելյան Անդրկովկասի հայերի (իմա` ադրբեջանահայերի)  հիմնահարցը: Փոխարենը գրեթե բոլոր ամբիոններում Ադրբեջանի ղեկավարությունը աղաղակում է, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների մասին:    Արևելյան Անդրկովկասի հայերի հիմնահարցը, որը բանալին է արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայկական դիվանագիտության պասսիվության հետևանքով , շարունակում է անտեսված մնալ նաև   բանակցային գործընթացում:

PolatovԷդուարդ Փոլատով – Այո, ի տարբերություն Ադրբեջանի այս  թեման հայաստանյան իշխանությունների կողմից երբեք հավուր պատշաճի չի բարձրաձայնվել: Ավելին, ժամանակին ամեն ինչ արվեց, որ հայ բնակչությունը, որը Ադրբեջանի տարբեր շրջաններում իրականացված ցեղասպանության հետևանքով ապաստանել էր  Հայաստանում, հեռանար Հայաստանից: Տարիների հիշողությունն ու կատարված վերլուծությունները փաստում են, որ դա եղել է անկախությունից ի վեր Հայաստանի իշխանությունների կողմից  իրականացված հստակ  քաղաքականություն:

Այդ քաղաքականության իրականացմանը նպաստում էին նաև միջազգային կազմակերպությունները: Այդ տարիներին մեկը մյուսի հետևից ծնվեցին, իբրև թե փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բայց իրականում դրանք ոչ մի առնչություն չունեին փախստականների հետ: Այդ կազմակերպություննեը միջազգային կառույցներից ստանում էին գրանտներ, սակայն ֆինանսների զգալի մասը գրպանվում էր, իսկ մնացածն ուղղվում  Արևելյան Անդրկովկասի հայերի (իմա` ադրբեջանահայերի) արտագաղթի կազմակերպմանը:

Եվ սա այլևս գաղտնիք չէ: Ավելին, նույնիսկ հնարավորություններ չէին ստեղծում, որ այդ մարդիկ սեփական իրավունքները պաշտպանելու համար կարողանային դիմել միջազգային  դատարան: Ամեն ինչ արվում էր առահասարակ մոռացության մատնելու Արևելյան Անդրկովկասի հայության գոյությունը:

Ե’վ այն ժամանակ, և’ այսօր Հայաստանում գործում են տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ, բայց սրանցից ոչ մեկը, ոչ էլ նույնիսկ  փախստականների հարցերով զբաղվող պետական կազմակերպությունը, առ այսօր չեն փորձել համապատասխան վերլուծությամբ պարզել, թե որքա՞ն հայ բնակչություն է հեռացել Արևելյան Անդրկովկասից (իմա` Ադրբեջանից): Մինչ օրս շարունակում են  ի գիտություն ընդունել Խորհրդային Կենտրոնի մատուցած 350 000 թիվը: Մինչդեռ պարզ հաշվարկը բավարար է ճշտելու թվային իրական պատկերը, որը մի քանի անգամ քիչ է ներկայացված:

Հայտնի է, որ 1979 թվականին Ադրբեջանում բնակվող հայության թիվը կազմել է 475 000: Եթե հաշվի առնենք բնակչության աճը, ապա 1989-ին հայ բնակչությունը Ադրբեջանում կազմել է 600 000: Ու եթե այսօր այդ թիվը ներկայացվում է 350 000 , հարց է առաջանում, ո՞ւր մնաց 250 000 հազարը: Կնշանակի` կամ նրանք ոչնչացվել են, կամ ասիմիլացվել: Փաստորեն, գործ ունենք «սպիտակ ցեղասպանության» փաստի հետ:

Բացի այդ, պետք է պատասխան տան նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին ամեն ինչ արեցին, որ ադրբեջանահայերը հեռանան Հայաստանից: Չէ՞ որ նրանք ադրբեջանական սպանդից մի կերպ փրկված, բարոյական, նյութական կորուստեր կրած մարդիկ էին: Նրանք չունեին ֆինանսական միջոցներ անգամ Հայաստանից հեռանալու, ուրեմն, թող պատասխան տան, ո՞ւր են  անհետացել 250 000 ադրբեջանահայերը: Ինչո՞ւ միգրացիոն ծառայություններն առ այսօր այդ խնդրով չեն զբաղվում: Դեռ ավելին, միգրացիոն կազմակերպություններն ամեն ինչ անում են, որ ադրբեջաբահայերը փախստական չհամարվեն: Գուցե Ադրբեջա՞նն է դրա դիմաց վճարում, որ  թիվը մշտապես մնա այնպիսին ինչպիսին ներկայացվել է դեռ 1989-ին` Մոսկվայի կողմից: Կամ էլ գործ ունենք կոռուպցիոն երևույթի հետ: Տեսեք, 1983 թ. Ադրբեջանում ծնված հայն այսօր 27 տարեկան է, այսինքն  զորակոչային տարիքում: Հետևապես, պետք է զորակոչվի բանակ, իսկ եթե չի զորակոչվում, կնշանակի կոռուպցիոն երևույթի հետ գործ ուենք` վճարում է  միլիոն ստանում զինվորական գրքույկ:

Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ Ադրբեջանը անվերջ խոսում է մեկ միլիոնի հասնող ադրբեջանցի փախստականների մասին, իսկ մերոնք` լռում են:   Ոչ պակաս տարօրինակ է նաև Հայաստանի ԱԳ նախարարության պահվածքը:  Լռում են ու չեն էլ փորձում մի պարզ հաշվարկ կատարել, արդյո՞ք, Հայաստանում ու Արցախի  ազատագրված տարածքներում այդչափ ադրբեջանացիներ ապրել ե՞ն: Պատասխանը մեկն է` իհարկե` ոչ:

Ես այն կարծիքին եմ, որ ադրբեջանական քարոզչությանը համարժեք պատասխան չտալը մեկ բան է նշանակում, որ այսօր որոշ ուժեր  ազգային կարևորություն ներկայացնող հարցերում վարում են դավաճանական գործունեություն: Ինչո՞վ է զբաղված ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը: Ադրբեջանում ԱԱԾ-ն հստակ գործում է, իսկ մեզնում ես համարժեք աշխատանք չեմ տեսնում: Հակառակ դեպքում  փախստականների հիմնախնդիրները հրապարակային չէի փորձի դարձնել մի այնպիսի անձի միջոցով, որի ելույթներից հետո ադրբեջանական կայքերը հեղեղվում են հեգնախառն հոդվածներով: Ամեն անգամ Գիրգորի Այվազյանի ելույթից հետո ադրբեջանցի լրագրողները քննադատում, ծաղրում են Հայաստանին: Սա է իրողությունը:

Ես անձամբ  ոչինչ չունեմ Գ.Այվազյանի դեմ: Այդ տղան ոչ մի մեղք չունի, նրան ինչ-որ մարդիկ առաջ են մղում: Այվազյանը նույնիսկ Բաքվում չի էլ ապրել, նա ընդամենը 26 տարեկան է: Ի՞նչ գիտի թե ինչ է  կատարվել Բաքվում 1988- 90 թվականներին: Լինելով ազգութամբ հույն ես տեղյակ եմ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին: Եվ ոչ միայն ես, նաև այն բոլոր մարդիկ, որոնք այս տարիներին լրջորեն զբաղվել են այս գործով, շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Ու հանկարծ Հայաստանում հայտնվում են որոշ ուժեր, և առաջ մղում Գիրգորի Այվազյանին` թույլ տալով նրան եթեր դուրս գալ ու խոսել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, որից ինքն էլ բան չի հասկանում: Հայտարարում է, թե ուզում է գնալ Բաքու ու մասնակցել ընտրություններին:

Բայց Բաքվի ջարդերը տեսած մարդկանց մտքով չի անցնի նման բան ասել, մենք մեր աչքերով ենք տեսել այդ սարսափը ու մեր մարմնի վրա զգացել այդ ցավը: Իսկ Ադրբեջանում իրականացվել է մի ողջ ժողովրդի ծրագրված ոչնչացում:  Թուրքը իրականացնում էր հայերի բնաջնջում, ես դա իմ աչքով եմ տեսել: Եվ հանկարծ ոմն Այվազյան ուզում է գնալ ու մասնակցել այդ ցեղասպան երկրում անցկացվող  խորհրդարանական  ընտրություններին: Զավեշտ է:

Սա խոսում է այն մասին, որ  Հայաստանում այս կարգի կարևորագույն հարցերին անլուրջ են վերաբերվում: Իսկ մենք այլևս իրավունք չունենք սխալվելու: Մեր յուրաքանչյուր քայլը  պետք է լրջորեն հաշվարկված լինի:

Մենք ունենք ազատագրված տարածքներ` Քարվաճառը, Քաշաթաղը, Կուբաթլին, Ջիբրահիլը և մյուսները, իհարկե, դեռ ոչ բոլորն ենք  ազատագրել, և մենք պետք է այնտեղ ապրենք, քանի որ այդ  տարածքները մեր հայրնիքի մի մասն են կազմում:

Հարց- Հայտնի է, որ պատրաստվում եք հրավիրել Արևելյան Անդրկովկասի հայերի համագումար, և որ այն կանցկացվի  ազատագրված տարածքներից մեկում` Քարվաճառում:

Էդուարդ Փոլատով -Այո, համագումարին կհրավիրվեն աշխարհի բոլոր երկրներում ապրող ադրբեջանահայերը: Մեր նպատակը ազատագրված տարածքներում Արևելյան Անդրկովկասի կամ  Արևմտյան Մերձկասպիայի հայերի (ադրբեջանահայերի) խորհրդարանի ստեղծումն է: Եվ այդ ուղղությամբ սկսել ենք աշխատել: Այսօր ստեղծվում են կազմակերպություններ, որոնք զբաղվում են Ադրբեջանի քաղաքական, հոգևոր և էթնիկ խմբերի  հիմնախնդիրներով:

Հարց-Այդ կազմակերպությունները գործում են Ադրբեջանո՞ւմ:

Էդուարդ Փոլատով -Իհարկե ոչ, նման կազմակերպությունները չեն կարող ո’չ ստեղծվել, և ոչ էլ գործել Ադրբեջանում: Քանի որ այդ բռնատիրական երկրում դա անհնար է: Այդ կազմակերպությունները ստեղծվել ու գործում են այն երկրներում, ուր այսօր բնակվում են  Արևելյան Անդրկովկասից` Ադրբեջան կոչված արհեստածին պետությունից հեռացած բնիկ ժողովուրդներն ու ազգային փոքրամասնություները:

Հարց- Ձեր կազմակերպությունը համագործակցո՞ւմ է Ադրբեջանի մյուս էթնիկ խմբերը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Էդուարդ Փոլատով -Անշուշտ: Մենք ակտիվ կապեր ենք հաստատել և  համագործակցում ենք թալիշների, լեզգիների, ավարցիների, ասորիների հետ: Շարժումը նոր է սկսվել…

Հարց- Ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների`ՄԱԿ, ՆԱՏՕ, Եվրախորհուրդ, Եվրամիություն, ԵԱՀԿ, դիրքորոշումը ադրբեջանահայության հարցում: Քանզի, որքան հայտնի է այդ կառույցներից և ոչ մեկը մինչ օրս չի քննարկել Ադրբեջանում բնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների փաստերը:

-Էդուարդ Փոլատով- Միջազգային կազմակերպությունները մշտապես կանգնած են եղել Ադրբեջանի կողքին,  հե՛նց` ԵԱՀԿ-ն: Այստեղ գործ ունենք տնտեսական հստակ շահերի հետ: Բոլորս ենք հիշում, թե Մինսկի խմբի համանախագահ Բրայզան որքան շահագրգռված էր դառնալ Ադրբեջանի դեսպան, և դարձավ,  որովհետև ինքն այնտեղ բիզնես ունի: Կամ էլ նույն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, որն այսօր մտել է «Ենի Ադրբեջան» իշխանական կուսակցության շարքերն ու բնակվելով Ադրբեջանում զբաղված է նավթային բիզնեսով:  Իսկ մենք տարիներ շարունակ անտեսել ենք այս ամենը:  Արևմտյան  կառույցները  Ադրբեջանի շահերի պաշտպաններն են ու համագործակցում են այդ երկրի իշխանությունների հետ: Կաշառքով    քաղաքական հարցեր են լուծվում: Ադրբեջանում բնակող ազգային փոքրամասնությունների աչքի առաջ է տեղի ունեցել Բաքվի սարսափելի ջարդերը: Թալիշների, լեզգիների, ավարցիների, ասորիների, ռուսների աչքի առաջ են թուրքերը բնաջնջել  բնիկ ժողովրդին` հայերին: Իսկ միջազգային կառույցները լռում են, քանի որ նավթի բույրը զորեղ է, քանի որ նավթով են մտածում: Գիտեք ինչն է նաև զարմացնող: Տասնամյակներ շարունակ ողջ Արևմուտքը պայքարում էր Խորհրդային ռեժիմի դեմ,  ու էդ ինչպե՞ս եղավ, որ կոմունիստական ռեժիմի դեմ պաքարող Արևմուտքն այսօր նետվել է հայտնի կոմունիստ Հեյդար Ալիևի որդու գիրկը: Եթե որդի Ալիևը լիներ խելացի քաղաքական գործիչ, գուցե արդարացված կլիներ Արևմուտքի մեծ սերը: Բայց… մենք մանրամսնորեն վերլուծում ենք Ալիևի յուրաքանչյուր ելույթ, նա պարզապես հիմար, զառանցող քաղաքական գործիչ է: Նա նույնիսկ չի կարող նորմալ դիկտատոր լինել: Նա ընդամենը սովորական հիմար է: Ալիևը էչ, որ ղեկավարում է այդ երկիրը: Այդ դրածոն միայն մատ թափ տալ գիտի ու սպառնալ, թե պատերազմ է սկսելու: Եվ ստացավ արժանի  պատասխանը`  «Պատերազմ ես ուզում` մենք պատրաստ ենք»:  Եվ այս հիմարը վախեցնում է հայի՞ն: Երևի մոռացել է, որ Արցախի ժողովուրդը միայնակ դուրս էր եկել մուսուլմանական տեռորիզմի դեմ. Արցախցիների դեմ կռիվ էին տալիս և’ աֆղանական  մուջահետները, և’ գորշ գայլերը, ադրբեջանական կողմից արցախցու դեմ կռվում էին նշանառուներ Պակիստանից ու Ուկրաինայից: Որտեղից ասես, որ չէին եկել: Եվ փոքր երկիրը` Արցախը, պայքարի էր ելել տեռորիստների դեմ: Ու հաղթեց: Այն դեպքում, երբ հզոր տերությունները, ինչպիսին է Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրոպան, այսօր սարսափում են այդ  ահաբեկիչներից: Իսկ Արցախը հաղթեց  ահաբեկիչների դեմ պայքարում:

Ուրեմն ոչ ոք թող չփորձի մեզ վախեցնել:

Հարց- Անցած տարվա դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի բնիկ հայեր ու ազգային փոքրամասնությունների անունից  նամակով դիմել եք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին` կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրին: Արձագանքներ կա՞ն:

Էդուարդ Փոլատով -Ցավոք` ոչ: Մարդու իրավունքի պաշտպան կառույցի կողմից նման անտարբերությունը մեզ պարտադրում է` մեր քայլերում առավել ակտիվ լինել: Իսկ որպես առաջին քայլ պետք է կարողանանք  համախմբվել:

Հարց-Իսկ ի՞նչ կասեք միջազգային դատարան ուղղված դատական հայցերի մասին:

Էդուարդ Փոլատով -Հայաստանում կան կազամակերպություններ, ուժեր, որոնք հանուն իրենց նեղ շահերի սկսեցին Բաքվի ու Ադրբեջանի մյուս տարածքներից հեռացած հայ փախստականներից հավաքել դիմումներ` Ադրբեջանին դատի տալու համար: Մարդկանց հույս էր ներշնչվել, որ կփոխատուցվեն կրած բարոյական, նյութական կորուստները: Բայց այդ կազմակերպությունները ներկայացնող անձինք շատ լավ գիտեին, որ Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան հայց ներակայացնելու գործընթացը ձախողվելու էր, քանի որ Ադրբեջանի իշխանությունները  կհայտարեին, թե իրենք առաջին հանրապետության իրավահաջորդն են, և ոչ մի մեղք չունեն Ադրբեջանի ԽՍՀ-ում կատարվածում: Եվ դա լավ իմանալով, փաստորեն, գիտակցաբար խաբեցին փախտականներին:

Հարց-Իսկ Շահումյանի շրջանի 4 բնակիչների կողմից  Եվրոպական դատարան ներկայացված հայցադիմումները՞:

Էդուարդ Փոլատով -Սա արդեն այլ բան է, ու  շահումյանցիներն անպայման շահելու են դատը: Որովհետև նրանց տեղահանումը տեղի է ունեցել ոչ թե Խորհրդային, այլ իր անկախությունը հռչակած` ներկայիս Ադրբեջանի Հանրապետության օրոք: Շահումյանցիները, արծվաշենցիները, Մարտակերտի շրջանի ու Հադրութի այն գյուղերի բնակիչները, գյուղեր, որոնք դեռ շարունակում են բռնազավթված մնալ Ադրբեջանի կողմից, դատը հաղթելու են ու անպայման կստանան համարժեք փոխհատուցում: Գիտեք, այդ  հարցերով պետք է զբաղվի մեր պետությունը, բայց…

Հարց –Հայ փախստականների խնդիրը քաղաքական տեսանկյունից շատ կարևոր հարց է, ու հարկ է, որ այս ողջ գործընթացը լրջորեն ուղղորդվի Հայաստանի իշխանությունների կողմից: Իշխանությունն այսօր տեղյա՞կ է ձեր կազմակերպության ու ձեր կողմից իրականացվող աշխատանքների մասին:

Էդուարդ Փոլատով -Պետական կառույցները լավ գիտեն, թե մենք ինչով ենք զբաղված: Ծանոթ են մեր հայտարություններին, որ ուղղել ենք և’ Մինսկի խմբին, և’ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին: Սակայն լավատեղյակ լինելով մեր գործունեության մասին, պետք է, որ գոնե մեզ հրավիրեին, զրուցեին մեզ հետ, ինչը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել: Այո, պետությունն այսօր պետք է լիներ մեր կողքին: Ինչու միգրացիոն վարչության պետ Եգանյանը չի դիմում   միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությանը, նեցուկ լինելու   միջազգային դատարան հայց ներկայացրած հայ փախստականներին: Բայց  փուչ բաների համար պատրաստ են գրանտներ ստանալ ու  համատեղ ուժերով գրպանել…

Վտանգավորն այն է, որ ոչ միայն պետությունը մեզ չի օգնում, այլ ավելին` կան ուժեր, որոնք փորձում են խանգարել` կատակի վերածելով այս լուրջ խնդիրը: Եվ դա անում են, ինչպես ասացի, Գ.Այվազյանի միջոցով, արժեզրկելով մեր գործը: Երբ Այվազյանը խոսում է` Ադրբեջանը անեկդոտի է վերածում նրա ասածները, իսկ երբ մենք ենք խոսում, Ադրբեջանը լռում է, որովհետև գիտի, թե ում դեմ խոսի ու գիտի, որ մեր դեպքում կստանա լուրջ պատասխան:

Հարց- Արևելյան Անդրկովկասի հայերի (ադրբեջանահայության) աշխարհով մեկ ցրելու hստակ ծրագիր է իրականացվել, ու շարունակում է իրականացվել: Նպատակը պարզ է` ամեն ինչ անել, որ նրանք անկարող լինեն միասնաբար հանդես գալ: Չթույլատրվեց նրանց վերաբնակեցումը ազատագրված տարածքներում, որ չդառնան համախմբված ուժ ու պահանջատեր: Բայց մյուս  կողմից հեշտացվեց Արևելյան Անդրկովկասի հայերի բնակեցումը այլ  երկրներում: Ի՞նչ կասեք այս մասին:

Էդուարդ Փոլատով -Դա իրոք այդպես է: Այսօր այնտեղ ընդամենը 20 000 փախստական են  ապրում: Ժամանակին  ես, երբ աշխատում էի միգրացիայի վարչությունում, ազատագրված տարածքներ բնակվելու համար ուղարկեցի 30 000 հայ փախստականների: Բայց այսօր նրանց թիվը 10 000-ով կրճատվել է, մարդիկ հեռանում են: Որովհետև  վերջին տարիներին ոչ շինարարություն կա, սոցիալական խնդիրները չեն լուծվում, կրակցներն էլ մի կողմից, անորոշությունը` մյուս: Հայաստանում կան ուժեր, որոնք ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածում,  թե տարածքները տրվելու են Ադրբեջանին, դե, ժողովուրդն էլ խուճապի է մատնվում: Մարդիկ անհուսությունից  հեռանում են:

Mariam-1Մարիամ Ավագյան- (Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ)Դեռ 2003-ից Մինսկի խումբն էր տարածել հայտարարություն, թե ազատագրված տարածքներում չպետք է բնակվեն ազգությամբ հայ փախստականներ: Եվ այդ ծրագիրը իրականացվում է մինչ այսօր: Բնականաբար, այն  իրականացվեց Արցախի ու Հայաստանի իշխանությունների  կողմից: Այսինքն, օտարը մեր ձեռքով իրականացրեց ոչ հայանպաստ այդ քայլը:

Էդուարդ Փոլատով – ԵԱՀԿ-ն մոնիտորինգ իրականացնել ազատագրված տարածքներում, բայց նման  իրավունք չուներ, քանի որ այն չի մտնում իր գործառույթների մեջ: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ մոնիտորինգ  չեն իրականացնում Շահումյանի տարածքում, ուր բնակվում են թուրք մեսխեթցիները, չեչենները, որ տարածքը վերածվել է  տեռորիզմի որջի: Չի իրականացվում, քանի որ դա իրենց ձեռնտու չէ: Ինչպե՞ս  կարող են իրականացնել ուսումնասիրություն մի երկրում, որն իրենց սնում է:

Հարց- 1994-99 թվականներին  Արցախի Հանրապետության  կառավարությունը փախստկաններին տրամադրում էր օգնություն, կային արտոնություններ, բայց դրանք այսօր կրճատվել են  (միայն 2003-2010 թվականներին օգնության միջոցները կրճատվեցին մոտ 10 անգամ, միաժամանակ բոլոր սոցիալական արտոնություններն իսպառ վերացվեցին): Բայց չէ՞ որ Արցախի Հանրապետության անվտանգության, ռազմավարության առումով  շատ կարևոր քայլ է վերաբնակեցումը:

RomanՌոման Գուլբանդյան– (Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ) – Այո, մինչև 1999-թվականը եղել է պետական ծրագիր ազատագրված տարածքների վերբերյալ: Տեղյակ եմ , քանի որ եղել եմ ազատագրված տարածքներում վարչական ղեկավար: Հայաստանի բյուջեից հատկացվում էին հսկայական գումարներ  և’ փախստականների  միանվագ օգնության, և’ կապիտալ շինարարության  համար: Հատուկ որոշում կար` բնակեցնել այդ շրջանները  փախստականներով: Այսինքն, կար պետական ծրագիր, կային արտոնություններ, բոլորը ազատված էին հարկերից` ջրի, հոսանքի: 1999-ից այդ ծրագիրը սկսեց զրոյանալ: Օրինակ, կապիտալ շինարարությանը տրվող գումարը 650 մլն  դրամից հասավ  100 մլն դրամ: Անհասկանալի էր, թե ինչու: 2000թվականից մտցվեցին հարկեր, չաշխատող ժողովրդի համար` հոսանքի, ջրի վարձեր:  Մարդիկ, բնականաբար, սկսեցին  հեռանալ: Այս հարցում մենք տեսնում ենք  հատուկ միտում. կա պայմանավորվածություն և’ Մինսկի խմբի համանախագահների, և’ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների միջև, որ ազատագրված տարածքներում փախստականները չբնակեցվեն, քանի որ, եթե նման տեմպերով շարունակվեր այդ պետական ծրագիրը, ազատագրված տարածքների հարցն այլևս արցախյան հիմնախնդրի բանակցություններից դուրս կմղվեր: Եթե, ազատագրված տարածքներում, մասնավորապես,  բնակվեին բնաջնջումից մազապուրծ եղած  ադրբեջանահայ փախստականները` 50 -100 000 բնակչություն, ապա միջազգային կազմակերպությունները ոչինչ չէին կարող անել, անկարող կլինեին նրանց այդ տարածքներից դուր բերել:

Մեխանիկորեն դուրս կմղվեր նաև ազատագրված տարածաքներում ադրբեջանցիների վերադարձի թեման: Քանի որ այն ժողովուրդը, որն իր մարշկի վրա է զգացել ադրբեջանցու վայրագությունները,  չի’ կարող համատեղ ապրել այդ բարբարոսի հետ:

88-ից սկսվեց  բնիկ հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի իրականացումը:  Հասան մինչև Արցախ, և այստեղ մեր հայկական ինքնապաշտպանական ուժերը կասեցրեցին այդ ծրագրի իրականացումը: Այսինքն, չկար պատերազմ, չկար հակամարտություն, կար բնաջնջման փորձ` որը կասեցվեց, ու վերջ: Դրա համար էլ մենք դեմ ենք «ղարաբաղյան կոնֆլիկտ» տերմինի օգտագործմանը: Մինսկի խմբին ուղղված նամակում, մենք գրել ենք այդ մասին ու արձանագրել, որ կատարվածը բնաջնջման փորձ էր, որը կսեցվեց հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից: 88-ը 1915-ի կրկնությունն էր:

Մարիամ Ավագյան– Ես այն կարծիքին եմ, որ մենք լիարժեքորեն չենք օգտագործում մեր ներքին ուժերը` թե’ Սփյուռքում, թե’ Հայաստանում, թե’ Արցախում: Այսինքն, մենք միաբանված չենք, բազմաթիվ են մեր ներանձնական կոնֆլիկտները, անհամաձանությունները: Եվ դա հանգեցնում է նրան, որ մեր «տաշտակն» անվերջ կոտրված է մնում: Նույն իրավիճակն է  ադրբեջանահայության հարցում:

Հաճախ են մեզ մեր` իշխանական վերնախավի ներկայացուցիչները հարցնում,  ինչո՞ւ եք այդքան ուշ սկսել ձեր պայքարը: Բայց չէ՞, որ դուք որպես քաղաքական  ղեկավարներ, պետք է ժամանակին նեցուկ լինեիք մեզ, ուղղորդեիք մեր քայլերը: Ինչո՞ւ չեք ժամանակին մեզանով զբաղվել, որ  միայն տարիներ  անց, երբ համոզվեցինք, որ ոչ ոք մեր խնդիրներով չի զբաղվում, որ մենք  անտեսված են, որոշեցինք ինքներս բարձրաձայնել մեր հարցերը: Քաղաքական վերնախավը, անկեղծ ասած, այսօր էլ շատ պասիվ է: Ոչ մի նախաձեռնություն չի փորձում ցուցաբերել, ոչ մի քայլ չի փորձում հուշել, մենք ենք գնում, հարցնում, խնդրում` պարոնա’յք, այս կամ այն քայլը արեք, ու դեռ հարց է, կանե՞ն, թե՞ ոչ: Ամիսներով մեր ուղղրկած հարցերի պատասխանները չենք ստանում: Տպավորությունն այնպիսին է, որ մեր իշխանական  որոշ օղակներ լիարժեք  տեղեկատվություն չեն ստանում, քանի որ «վերևներին» տեղեկատվությունը երբեմն հասնում է այնպես,  ինչպես բարեհաճում է վախվորած զեկուցել օգնականն ու խորհրդականը: Հուսով եմ, որ դա է պատճառը, որ մեր ղեկավար այրերը կիսատ-պռատ են պատկերացնում ուայդ կերպ էլ  վերաբերվում մեր խնդիրներին:

Առիթից օգվելով, ես կոչ եմ անում ի լուր հայությանը ` միաբանվել, որ կարողանանք մեր խնդիրները լուծել, հակառակ դեպքում ուշ է լինելու:

Էդուարդ Փոլատով-Այն որ համագումարը կայանալու է, դա միանշանակ է, և մեր բոլորի մոտ մարտական տրամադրություններ են, ու մենք հասնելու ենք մեր նպատակին: Ես վստահ եմ, մեր թիկունքին է ողջ հայությունը:

Ռոման Գուլբանդյան– Իշխանությունները բազմաթիվ ոչ էական համագումարներ ու հավաքներ են, մի քանի ժամվա ընթացքում, կազմակերպում: Այնպես որ, եթե կա ցանկություն, ուրեմն կազմակերպչական բոլոր խոչընդոտները արագ կարող են վերանալ: Այսօր Արցախի ու Հայաստանի իշխանությունները մի տեսակ էֆորիայի մեջ են գտնվում, ու կարծես, շատ գոհ են ստեղծված իրավիճակից: Բայց հենց Ադրբեջանը սկսում է ակտիվանալ, կրկին առաջ է գալիս փախստականների հարցը, հենց  միջազգային կառույցներում սկսում են քննարկել հարցեր կապված տարածքների վերադարձի հետ, այդ պահին միայն մեր իշխանությունները սկսում են հիշել փախստականներին:

Հարց-Դա փաստում է այն մասին, որ մենք շարունակում ենք իրականացնել ընդամենը` հակառակորդի քայլերով պայմանավորված արտաքին քաղաքականությունը:

Ռոման Գուլբանդյան -Այո, առանց գիտակցելու, որ ամեն պահ գործընթացները կարող են փոխվեն, իսկ մենք ունենալով  ժամանակի  կորուստ, այլևս անկարող կլինենք գործընթացներին համընթաց գնալ:  Ամեն պահ ստատուս քվոն կարող է չեղոքացվել, ու մենք կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնենք:  Այս պահի դրությամբ հազից թե կարողանանք պահել արյան  գնով ազատագրված մեր տարածքները: Քանի որ դրա համար նախ պետք է ստեղծվեն իրավական հիմքեր, ինչը մինչ օրս չի արվել:

Այսօր մեր խնդիրն է աշխարհով մեկ բարձրաձայնել, որ 1988-90-ականներին Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել բնիկ հայ ժողովրդի  նկատմամբ, և ապացուցել, որ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակվելը անհնար է: Այդ դեպքում արդեն կունենանք լուրջ իրավական հիմքեր  մեր տարածքները մեզ պահելու: Դրա համար  դիմում ենք համայն հայությանը, սատարել մեր քայլերին:

20 տարի առաջ ամբողջ հայությունը պատերազմ մղեց ահաբեկիչների դեմ: Հայությունը համախմբվեց ու հաղթանակը եղավ անխուսափելի: Մենք կարողացանք հետ բերել մեր հայրենիքի  4400քմ տարածքը: Այսօր դրված է 8900 քմ-ի  ճակատագիրը: -Ադրբեջանահայությունը` 2,5-3 մլն մարդ, Ադրբեջանի ծրագրված քաղաքականության արդյունքում  հսկայական նյութական, բարոյական կորուստներ է կրել: Նրանք իրենց հարազատներին են կորցրել, ողջ սեփականությունն են կորցրել: Վերջպես այդ մարդիկ հայրենիք են կորցրել: Եվ Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցել այդ ամենի դիմաց:

Էդուարդ Փոլատով –Մենք չենք կարող վերադառնալ Բաքու, քանի դեռ հայության դեմ ցեղասպանություն իրականացնողները չեն պատժվել: Ինչպե՞ս կարող է հայը ապրել ադրբեջանցիների հետ, երբ դեռ  երեկ նա իմ թիկունքից դանակով հարվածում էր: Մենք պատրաստ ենք ապրել միայն ժողովրդավարական  երկրում, մի երկրում, ուր չեն ոտնահարվում բնիկների ու ազգային փոքրամասնությունների իրավունքները: Իսկ այսօր Ադրբեջանում բռնատիրություն է, Ադրբեջանի իշխանությունները պարտադրում են ազգային փոքրամասնություններին փոխել իրենց ազգությունն ու գրանցվել որպես ադրբեջանցիներ: Ի՞նչ իրավունքով:

Մարիամ Ավագյան– Խնդրի լուծումը մենք տեսնում ենք մեր համագումարում իրավաքաղաքական սուբյեկտի ձևավորման մեջ: Ուզում ենք, որ հրավիրվելիք  համագումարը դառնա ոչ միայն ադրբեջանահայության հիմնադիր  համագումար, այլև այնտեղ իրենց մասնակցությունն ունենան Արևմտան Մերձկասպիայի (Ադրբեջան) ազգային փոքրամասնությունները, և այդ համագումարը վերածվի Արևմտան Մերձկասպիայի ազգային փոքրամասնությունների ու հայության համատեղ համագումարի: Այն պետք է ի լուր աշխարհի հայտարարի իր նպատակները: Հայերը Արևմտան Մերձկասպիայի տարածքում կորցրել են իրենց հայրենիքը: Եվ այսօր մեզ համար շատ կարևոր է, թե մենք ինչպե՞ս ենք տեսնում մեր ապագան` վաղը այդ տարածքում ո՞ւմ հետ, ու ո՞նց ենք ապրելու: Իսկ մենք մեր ապագան տեսնում ենք Արևմտան Մերձկասպիայի տարածաշրջանում, ազգային փոքրամասնությունների  հետ ներդաշնակ աշխարհ ստեղծելու մեջ: Դրա համար առաջին հերթին, մենք  պետք է երկխոսություն սկսենք ազգային փոքրամասնութուններ հետ, քննարկենք ստեղծվելիք այն պետական միավորման հրցը, որը մենք  պետք է ստեղծվի այս տարածքում: Միանշանակ է, որ Բաքվի ռեժիմը տարածաշրջանում սփռում է ազգամիջյան ատելություն, հայերի բնաջնջում, հակառուսական, հակահրեական տրամադրություններ, մյուս ազգերի դեմ միայն ատելություն: Չի կարելի թույլ տալ, որ շարունակվի ու խորանա այդ քաղաքականությունը: Հայերիս հայրենիքի մի մեծ հատվածն այսօր բռնազավթված է Բաքվի ռեժիմի կողմից: Մեր հայրենիքի վերադարձի, մեր սեփականության  փոխհատուցման հարցերի լուծումը մենք տեսնում ենք  ոչ այնքան միջազգային կազմակերպությունների աջակցության ճանապարհով, չնայած,  քավ լիցի, եթե իրենք իրոք, կլինեն արդարության աջակիցներ, մենք կընդունենք այն, որքան համոզված ենք, որ մեր խնդիրները ինքներս ենք լուծելու: Այդ տարածքը պետք է դառնա այնտեղ բնակվող բնիկ ժողովուրդների,  ազգային փոքրմասնությունների ներդաշնակ բնակության վայր: Պետք է ձևավորվի մի պետական միավոր, ուր նորմալ, ապահով ու պաշտպանված կապրեն այդ ժողովուրդները:

Նաև ասեմ, որ  այսօր ադրբեջանահայությունն ունի լիարժեք իրավունք բնակվելու  մեր ազատագրված տարածքներում: Էլ ո՞ւր, եթե ոչ այնտեղ:

Ռոման Գուլբանդյան Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է: Մեր քայլերն առավել կակտիվացնեն մյուս ժողովուրդներին: Եկել է արհեստական Ադրբեջանի փլուզման ժամանակը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , ,

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն