Գլխավոր » ԽՈՀԱՆՈՑ

Կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քյոսայանն առաջարկում է սպագետի՝ խեցգետնի պոչերով

Փետրվար 12, 2015թ. 23:02
spageti

Անհրաժեշտ է`
Մեկ տուփ սպագետի, մեկ տուփ մայոնեզ, 5-6 պճեղ սխտոր, կես կգ խեցգետնի պոչ, կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս), աղ և բուսայուղ:

Մեծ տրամաչափով կաթսայի մեջ ջուրը եռացնել, աղ և մի քիչ բուսայուղ ավելացնել, սպագետին լցնել եռացող ջրի մեջ և մոտ 10 րոպե եփել: Երբ սպագետին եփվի՝ քամել և վրան սառը ջուր լցնել: Հետո դատարկել սաղր տապակի մեջ և տապակել:

Թանձրուկ

Սխտորը մանր-մանր կտրատել և մայոնեզի հետ եփել մոտ 15-20 րոպե (մարմանդ կրակով): Աղ պետք չի անել, քանի որ մայոնեզն աղի է: Եթե ջրի կարիք զգացվի` մի քիչ ջուր ավելացնել, բայց այնքան, որ մայոնեզի թանձրությունը պահպանվի: Այնուհետև մաքրած, լվացած խեցգետնի պոչերը լցնել մայոնեզի մեջ և շարունակել եփել ևս հինգ րոպե: Վերջում ավելացնել կտրատած կանաչի: Պղպեղն՝ ըստ ճաշակի:

Մատուցելիս թանձրուկը լցնել սպագետիի վրա:

Ներկայացրեց Նաիրա ՕՍՅԱՆԸ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն