Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան

Կիսալուսնի մայրամուտին Թուրքիայում արյան <գետեր> են հոսում…

Նոյեմբեր 2, 2015թ. 23:59

Մրցելույթում է երևում՝ ով է ուժեղը, ով՝ թույլը: Էական չէ ընտրությունն ասպարեզի: Այն, որ հզոր պետություններն էլ կարող են մրցասպարեզ դուրս գալ, աշխարհին ի ցույց դնել իրենց ուժն ու կարողությունը և մի երրորդ երկրում պատերազմ հրահրել, երկիրն այդ հիմնահատակ ավերակների վերածելով, դա այլևս զարմանալի չէ:

Համաշխարհային ռազմաքաղաքական ծիրից ներս այսօր տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի ԳԵՐ-տերության տիտղոսի համար պայքարում են միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Հավակնորդների ցանկը համալրել ձգտում են՝ Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան (շարքն էլ ավելի կերկարի): Իսկ արքայական Անգլիան իր <քաղաքական զսպվածության>՝ դիվանագիտական ճիշտ հաշվարկի, պատճառով, տպավորություն է ստեղծում, թե աշխարհի ամենախախաղասեր և աննկրտում պետությունն է: Դա համաշխարհային մեծ կեղծիք է, քանի որ աշխարհակործան բոլոր խաղաքարտերը հենց այստեղ են բաժանվում…: Իսկ Թուրքիան տառապում է գերտերությունների ռազմաքաղաքական <խոհանոց> սպրդելու մոլուցքով, ավա՜ղ եվրոպական <մեծ ընթրիքը> նրա քիմքին հասու չէ:

Այսօրերին <Արաբական գարնան> 5-ամյա պատերազմը նոր շրջան է թևակոխել. կամ սկիզբն է վերջի, կամ էլ վերջը` սկզբի, որի ազդարարը տվեց Ռուսաստանը՝ մտնելով Սիրիա: Աշխարհի ԳԵՐ-իշխանական տիտղոսը նվաճելու համար նախճիրային ռազմադաշտի են վերածել Մերձավոր Արևելքը, որի նմանօրինակը չի ունեցել արաբական աշխարհը ողջ պատմության ընթացքում: Ռուսաստանի շեշտակի մուտքը անակնկալի բերեց ԳԵՐ-հզորի պոտենցիալ հավակնորդ ԱՄՆ-ին ու աշխարհին, իսկ անուրջներով տառապող Թուրքիան տնտեսա-քաղաքական հիստերիայի մեջ ընկավ: Երբ ռուսական ռազմական օդուժի կործանիչները հատեցին թուրք-սիրիական սահմանը, թույլտվության մասին ակնարկ անգամ չանելով, տեղի տվեցին նախագահ Էրդողանը էմոցիաները. վերջինս հոխորտաց վերանայել թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունները և ռուսական գազից հրաժարվելու սպառնալիքներ հնչեցրեց՝ http://sharjum-media.com/economy-tntesutiun/financial-finansner/1106-erdogan-sparnacel-e-aylevs-rusakan-gaz-chgnel.html և շտապեց երկրում ատոմակայան կառուցող նոր գործընկերոջ մատնանշել՝ ի դեմս ճապոնական ընկերության՝ http://sharjum-media.com/economy-tntesutiun/industry-artiunaberutiun/1154-japonakan-toshiban-patrast-e-atomakayan-karucel-turqiajum.html :

Էրդողանը Սիրիայում իր հետաքրքրությունների տապալումի, ազդեցության լծակների կորստի մտավախությունից փորձեց ձեռնոց նետել Ռուսատանին՝ http://sharjum-media.com/politics-kaghakakanutiun/2015-05-19-21-44-57/1073-karcum-em-rusastan-chi-cankanum-pchacnel-haraberuyunner-turqiayi-het.html :

Չուշացավ Թուրքիայի անխոհեմ քայլը. թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքի խախտման փորձը Ռուսաստանին վախեցնելու անհաջող միտք էր:
Սակայն, արյունոտ ապտակը չուշացավ. Անկարայի պայթյունը ցնցեց երկիրը:

Պատահական չէր Անկարայի պայթյունը, որում քուրդ հասարակությունը իշխանական մեղսակցություն է փնտրում, իսկ գործող վարչակարգը ինքնաարդարացման համար Իսլամական Պետության ադրբեջանական հետքեր է աշխարհին ի ցույց անում: Տարօրինակ է, սակայն փաստ է՝ մի ձեռքով շոյում է կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, մյուսով էլ՝ ապտակում: Այնուամենայնիվ, Էրդողանը չխուսանավեց <ժողովրդավար> Եվրոպայի հեգնանքից. ևս մի դեղին քարտ գրանցեց իր օգտին: Ավելի ճիշտ՝ ձախողված <ժղովրդավարություն> առարկայի հար անփոփոխ անբավարարը ամրապնդեց իր դիրքը Թուրքիայում:

Հիրավի սխալ հաշվարկ էր թուրք իշխանավորների կողմից Ռուսաստանին վախեցնելը: Նոյեմբերի 1-ին <Արդարություն և զարգացում> կուսակցության ներկայացրած հաղթանակը շա՜տ թանկ կարժենա. թուրք-քրդական գերլարված հարաբերությունները երիրը վերածել են կատարյալ քաոսի, Իսլամական Պետության հետ համագործակցումը իսկական գլխացավանք է դարձել. օձը տաքացնողին էլ է խայթում: Մի խոսքով՝ անորոշ ու անկանխակալ մշուշում է թուրք իշխանության վաղվա արշալույսը, քանզի կիսալուսնի մայրամուտին Թուրքիայի քաղաքներում դեռ <արյան գետեր> են հոսում…

Ջեմմա Բաղդադյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն