Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տեղեկատվական անվտանգություն

Ծրագրում են ԼԳԲՏ շարժում սկսել Հայաստանում. ահազանգ

Հոկտեմբեր 28, 2015թ. 22:45
1

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («ՓԻՆՔ Արմենիա») ՀԿ-ի pinkarmenia.org կայքի տեղեկացմամբ, ս. թ. հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրել է «Ծիածան» անվանումը:

«Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար,- նշված է հիշյալ կայքում (http://www.pinkarmenia.org/2015/10/lgbt-forum/): – Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):
Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակից, թե՛ ԼԳԲՏ համայնքից, թե՛ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից»:

Ֆորումն իրականացրել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն` «Զիգրիդ Րաուզինգ Թրաստի» ֆինանսական աջակցությամբ:

Թե ինչ է նշանակում հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել) մի հավաքում, որտեղ այլասերվածների համախոհներից բացի, ներկա են եղել նաև հենց իրենք` «ԼԳԲՏ համայնք» կոչվածի ներկայացուցիչները, մենք դեռ չգիտենք, բայց կարող ենք ենթադրել, որ դա այլասերվածների կողմից իրենց կրքերին հրապարակայնորեն հագուրդ տալն է կամ իրենց այլասերվածության տեսակի, բնույթի մասին բարձրաձայնելը, թերևս, «պարտնյոր» գտնելու ակնկալությամբ: Բոլոր դեպքերում, կատարվածը կատարյալ ծաղրուծանակ է ինչպես «ազնվանալ» բառի, հասկացության, այնպես էլ, բացառությամբ այլասերվածների փոքրամասնության, մեր ողջ հասարակության համար:

Կհամարձակվեի՞ն իշխանություններն արգելել մեր հասարակական բարքերի դեմ կատարված այս հավաքը… Իհարկե՛ ոչ: Նրանք և Եվրամիության ներկայացուցիչները հիմա իրար հետ նոր սիրախաղ են սկսել` մինչև տարեվերջ սկսվելիք բանակցությունների ավարտին համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրելու համար, որը փոխարինելու է Եվրամիության և Հայաստանի միջև ժամանակին կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին: Ինչպես արդեն հայտնի է, ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 12-ին արդեն իսկ մանդատ է տվել Եվրահանձնաժողովին` նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ մինչև այս տարեվերջ բանակցություններ սկսելու համար: Այնուհանդերձ, անկախ իշխանությունների հանդուրժողական կեցվածքից, անկախ ամեն ինչից, հասարակության առողջ ուժերը, կարծում ենք, այս խայտառակության նկատմամբ պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորեն` օգտագործելով նաև հասարակական պարսավանքի, այլասերվածներին ու նրանց պաշտպաններին հրապարակայնորեն պախարակելու միջոցները: Հենց այս նպատակադրմամբ է մեր հարցազրույցը բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանի հետ:

– Արդեն տեղյակ եք «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի նեխաձեռնությամբ Լոռու մարզում օրերս կազմակերպված Հայաստանում լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների կամ տրանսվիստիտների, ինչպես նաև նրանց համախոհների առաջին «Ծիածան» ֆորումի մասին: Այս կապակցությամբ ի՞նչ խոսք ունեք ասելու որպես մտավորական, որպես հայ քրիստոնյա:

– Թող իմանան, որ Աստված նզովում է այդ ապականությունները Հայաստան բերողներին: Որովհետև սա մեր երկիրն է` աստվածապաշտ Նոյ նահապետի, Հայկ նահապետի, Սասունցի Դավիթի, Անդրանիկ զորավարի, Նժդեհ զորավարի հայրենիքը: Իսկ Հայրենիքը սուրբ է: Եթե չապաշխարեն, թող նզովյալ լինեն, թող որոգայթը նրանց բռնի և փորձանքներն իրար հերթ չտան նրանց վրա, աստվածաշնչյան անեծքները փոխարինեն նրանց կերած ուտելիքին: Հայ մտավորականներ, բարձրացրեք ձեր ձայնն ընդդեմ այս պղծությունների ու դրանց տոն տվողների… Աստված օգնական է, թե ուղիղ լինենք սրտով:

Սա ինչ-որ ջահելների անխելքության, մարդու իրավունքներն ու ազատությունները բացարձակացնելու, գռեհիկացնելու, սխալ ընկալելու արտահայտությո՞ւն է, թե ինչ-ինչ ուժերի կողմից մեր նկատմամբ իրականացվող ու հստակ նպատակ ունեցող քաղաքականության դրսևորում:

– Ըստ Նեռի ծրագրերի, ջանալու են գայթակղություն սերմնացանելով, պղծել մեր ողջ հայրենիքն ու նաև մեր եկեղեցին, ինչպես այլ երկրներում արել ու անում են: Մեր եկեղեցու հոգևոր հայրերին, ինչպես նաև մեր մտավորականությանն աղաչում եմ աղոթքով և պահեցողությամբ իրենց ձայնը բարձրացնել` հիշելով Ավետարանի սրբության պատվիրաններն ու խրատները, հայության թափած արյունը, հանուն սուրբ հայրենիք ունենալու նահատակների արյունը: Քրիստոսի ամենազոր օգնությամբ չթողնենք մեր հայրենիքը պղծեն` գայթակղելով մեր երիտասարդությանը: Հիշենք, որ բանակ ունենք, ուր գայթակղության օձը, եթե դեմը չառնենք, ոչ հեռու ապագայում որպես իրավունք սողոսկելով, կապականի և կթուլացնի հայրենական մեր զորությունը: Աստված օգնի ձեզ ու մեզ` այս բարի պատերազմի մեջ:

Թող Աստված հանդիմանի այն մարդկանց, ովքեր պղծության օրենքներ են բերում` մեր հայրենիքում այլասերություն գցելու կամ ավելացնելու: Ազգովի ո՛չ ասենք ոչ միայն միասեռականությանն իրավունքներ տվող օրենքներին, նաև արդեն «Միասեռականների ամուսնությունը» թույլատրելու նոր աղետալի վտանգին: Բնականաբար, սրանց հաջորդ քայլը, ինչպես այլ երկրներում է արդեն արվել, մեր եկեղեցին ևս պղծելն է լինելու` միասեռների ամուսնությունը պարտադրել կամենալով մեր սուրբ եկեղեցուն էլ: Ոտքի հանենք միմյանց, հայեր, չթողնենք պղծեն մեր երկիրն ու մեր բանակը, քանի որ գայթակղությունները կարող են նախ հարվածել դեռ որպես լրիվ կայուն մարդ չձևավորված երիտասարդությանը: Որքան ձայն չհանենք, չարն այնքան մեզ ապուշի տեղ կդնի` նորանոր այլանդակություններ օրենսդրելով:

– Թերևս տեղն է ոմանց հիշեցնելու քրիստոնեության խիստ վերաբերմունքն այլասերվածների նկատմամբ:

– Միասեռականներն անօրեն ու անարգ պտուղների վարակ կարող են արթնացնել մեր հայրենիքում, մեր հասարակության մեջ, մեր բանակում: Առաքյալի խոսքի շարունակությունում տեսնում ենք, թե ինչ չար ու զազրելի են այդ պտուղների հետևանքները, որ ոմանք կամենում են իրավունքներով թույլ տալ, բերել, սերմանել և աճեցնել Հայաստանում, մեր քրիստոնյա հայրենիքում, անտեսելով, որ այդպես Աստծո բարկությունն են շարժում և շարժելու:

Հռոմեացիների 1:1832-ում նման պղծագործների մասին առաքյալն ասել է. «Լցված են ամենայն անիրավությա՛մբ, անզգամությա՛մբ, ագահությա՛մբ, կատարյալ նախանձո՛վ, սպանությա՛մբ»: Նման պղծագործության կատարողները դառնում են. «բանսարկո՛ւ, չարախո՛ս, նախատո՛ղ, հպա՛րտ, ամբարտավա՛ն, պոռոտախո՛ս, չարահնա՛ր, անմի՛տ, ուխտադրո՛ւժ, անագորո՛ւյն, անգո՛ւթ, անողո՛րմ» (Հռոմեացիներ 1:1832): Այսինքն` ահա թե ոմանք ինչպիսի զազրելի պղծություններ են, որպես թե «եվրոպական արժեքներ», բերում մեր ժողովրդի մեջ սերմնացանելու: Եվ, բնական է, նմաններին իրավունքներ տվողները կամա-ակամա դառնում են անասնական կրքերով առաջնորդվողների, դևերի ենթակաների հանցակիցներ:

Նույն այս չար պտուղների մասին է վկայվում Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների պատիժը. նրանք իրենց պիղծ ցանկությունը կատարելու համար` անզգա՛մ էին, անգո՛ւթ, անողո՛րմ և չարահնա՛ր: Եվ Աստված երկնքից ծծումբ ու կրա՛կ տեղաց և ոչնչացրե՛ց այդ քաղաքները` բնակիչների և շրջակա բուսականության հետ միասին:

– Ճի՞շտ է, որ այլասերվածությունը պարականոն գրքերում նույնպես դատապարտված է:

– Հայտնի է, որ 20-րդ դարում գտնվեցին 100-ից ավելի պարականոն գրքեր, որոնք դեռ ներառված չեն Սուրբ Գրքում: Դրանց մեջ է նաև Պետրոս առաքյալի վկայությունը Դրախտի և Դժոխքի մասին: Աստված պիտի դատի նման պիղծերին, և առավել ևս` այդ պղծությունն օրինականացնողներին: Այդտեղից մեջբերենք, թե ինչ դատաստան է սպասվում միասեռականներին Դժոխքում.
«Ուրիշ տղամարդիկ և կանայք հսկա ժայռերից վայր նետվելով, ընկնում էին ցած, իսկ նրանց վրա կարգված հսկիչները կրկին քշում էին նրանց և ստիպում բարձրանալ ժայռն ու նորից գահավիժել ներքև, և նրանք հանգիստ չէին ստանում այդ տանջանքի մեջ: Այդ նրանք էին, որոնք դառնալով կանանց պես` պղծում էին իրենց մարմինները, իսկ նրանց միջի կանայք նրանք էին, որ պառկում էին միմյանց հետ, ինչպես տղամարդը կնոջ»:

Արթուր Հովհաննիսյան
nyut.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն