Գլխավոր » Հայկական տոներ

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Օգոստոս 21, 2009թ. 13:20

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօ­րյա տոնն Է (Զատկից մեկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նա­խաքրիստոնեական հեռավոր ժամանակներից։ Տոնի ծիսական արարո­ղությունների մեծ մասը նվիրված Է գարնան զարթոնքին, եւ, պատահա­կան չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում… »:

Գարնանը բնությունն սկսում է ծաղկել, փթթել եւ արգասավորվել, հետեւաբար, ծաղիկների առատության երեւալու հետ է կապված տոնի Ծաղկազարդ անվանումը։ Մյուս՝ ժողովրդական տարբերակը՝ Շառզար– դւսր (ծառով զարդարված կամ ծառը զարդարել), դարձյալ գարնան գա­լուստն է խորհրդանշում, երբ, ի նշան դրա, մարդիկ ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով զարդարում էին իրենց տունն ու բակը, անասուննե­րին։ Հետո այդ ոստերը խնամքով պահում էին ու գործածում՝ որպես պահպանակ մրրիկի եւ փոթորկի ժամանակ, նաեւ այրում էին ու մոխիրը քամուն տալիս՝ փորձանքից զերծ մնալու համար։ ժողովուրդը օրհնված ոստերի մեջ խորհրդավոր մի ուժ էր տեսնում, որի միջոցով կարող էր պաշտպանվել բնության արհավիրքներից, որոնք կարող էին ոչնչացնել հունձքը, այգին, պտղատու ծառերը։

Անցյալում Ծաղկազարդի տոնին սովորություն էր եկեղեցում ծառ զարդարելր, ինչպես նաեւ նրա ճյուղերից պտուղներ կախելը, որը ոչ միայն արտահայտում է տոնի Ծառզարդար անվանումը, այլեւ աղերսներ ունի պտղաբերության պաշտամունքի հետ (պտուղներ կախելը)։

Մաղաքիա արք. Օրմանյանի վկայությամբ, «Այդ անունով (Ծաղ­կազարդ– Ա.Ա.) կոչում ենք Քրիստոսի Երուսաղեմ գալու տոնը, որը Զատ­կից մի շաբաթ առաջ է կատարվում, եւ սակայն ո՛չ ավետարանական պատմության, ո՛չ ավանդական հիշատակության եւ ո՛չ էլ օրվա արարո­ղության մեջ ծաղկի խոսք չկա։ Ուրիշ ազգերի մեջ էլ այդ իմաստով բան չկա, հետեւաբար, Ծաղկազարդ անունը զուտ հայերեն լինելով, տոնա­կան կամ քրիստոնեական ծագում էլ չունի։ Իրավացի կլինի ենթադրել, թե Ծաղկազարդը Վարդավառ անվան նման հին ու հեթանոսական տոն է հա­յերի մոտ, որը ժամանակների եւ պարագաների նմանությամբ Երուսաղեմ գալու տոնին խառնվեց եւ մեկի անունը մյուսին տրվեց»։

Ծաղկազարդը նաեւ երիտասարդության տոն է։ Այդ մասին վկա­յում են տոնին կատարվող սովորությունները։ Այդ օրն աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ ու թանկարժեք զգեստնե­րը, աղջիկները նաեւ եղունգները հինա էին դնում։ Նշանված տղաները

արմատախիլ էին անում մատաղ ուռենին եւ ճյուղերը զարդարում գույնզ­գույն լաթի կտորներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով եւ եռասայր մոմերով :

Մինչեւ կեսգիշեր երիտասարդները Եկե­ղեցի էին շտապում։ Առաջինը տեղ հասնողը խփում էր զանգը, մյուսները գնում էին քահանային արթնացնելու։ Նշանված տղաները զարդարված ծառերով կանգնում էին իրենց հարսնացուների առաջ։ Մերձավոր կա­նանցից մեկը ծառի վրա մի եռասայր մոմ էր վառում ու ընծաներ տալիս նշանվածներին։ ժամերգությունը ձգվում էր գրեթե մինչեւ լուսաբաց, խլանալով   չըխկչըխկանների աղմուկով, որ երեխանե­րը պատրաստում էին հատկապես այդ օրվա համար։ Առավոտյան, ծա­ռերն օրհնելուց հետո, ժողովուրդը՝ գերազանցապես երիտասարդներ, ծառերից մեկական ճյուղ պոկելով, տուն էին տանում, այն տնկում հողի մեջ, որ արմատ տա, կամ կախում էին խնոցուց։ Այն գցում էին նաեւ կրա­կը, որպեսզի կաթը եռացնելիս չմակարդվի։

Այդ գիշեր, հաճախ, նախնական համաձայնությամբ, նոր զույգերի նշանադրություն էր կատարվում։ Եկեղեցում տղայի մայրը ընտրած աղջկա մատին մատանի էր դնում, գլխին՝ գլխաշոր գցում, որից հետո վերջինս նշանված էր համարվում։ Այս սովորություններն, անշուշտ, կապ ունեին տոնի խորհրդի ու իմաստի հետ. այլաբանորեն այդ բոլորը առնչվում էին բնության ծաղկումի, արգասավորման հետ՝ կատարվելով հատկապես գարնանը։

Տոնի օրը պատանիները ճըռճըռան ու կարկաչա հարելով, երգե­լով ման էին գալիս տնետուն եւ Զատկի համար ձու հավաքում։ Լեռնային Ղարաբաղի որոշ գյուղերում կանայք մոմերով գնում էին գերեզմանատուն եւ այրվող մոմերն ամրացնում իրենց հանգուցյալների գերեզմանաքարերին. ողջ գերեզմանոցը փայլփլում էր կրակներից։

Ծաղկազարդին, չնայած պաս էր, պատրաստվում էին ւսնուշեղեններ՝ նազուկ, փախլավա, ուրիշ թխվածքներ ու համեղ կերակուրներ։

Արտակ արք. Մանուկյանը ցավով նկատում է, որ «Ծաղկազարդի տոնակատւսրութեան հին սովորոյթները, տոնախմբութիւնները, հատկապես գարնանային եղանակի պաշտամունքը, դարերի ընթացքին մոռացվեցին, եւ այժմ այդ բոլորից մնաց միայն գեղեցիկ բառը՝ Ծաղկազարդ, որպէս բացահայտիչ հին-հին տոնախմբութիւնների»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`