Գլխավոր » Ցեղասպանություն

Խոստովանություն

Օգոստոս 15, 2009թ. 13:00

Թաներ ԱՔՉՈՒՄ
Ժամանակակից թուրք պատմաբան

Դատապարտված ենք կրել բարբարոսի խարանը
«Մեր ազգային դիմագծի ձևավորման գործում բիրտ ուժը միշտ էլ կարևոր ազդակ է եղել, ինչպես բռնությունը, այնպես էլ խոշտանգումները համարվել են ընդամենը միջոցներ` հասարակական կյանքի կենսական բաղադրիչ: Թուրք ժողովրդի պետականության ձևավորման այս յուրօրինակ ուղին պետք է լավ ուսումնասիրել, եթե, իհարկե, ձգտում ենք ազգային ժողովրդավարության: Ուստի, իմ` հայկական ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվելը, լոկ պատմական հետաքրքրասիրություն չէ։ Խնդիրն ինձ շահագրգռում է արդի քաղաքական իրավիճակի, Թուրքիայի ժողովրդավարացման տեսանկյունից։Համոզված եմ՝ անցյալի նկատմամբ քննական մոտեցումը մեր անմիջական քաղաքացիական պարտականությունն է, քանզի այն հասարակությանը, որն այդքան շատ տաբուներով է ծանրաբեռնված, չի կարող ժողովրդավարական լինել։
Թուրքիայի ներկա հանրապետության հիմնադրման անհրաժեշտ նախապայմանը` մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը եղավ։ Պետության ստեղծողների մի մասն ուղղակիո֊րեն մասնակցում էր հայկական կոտորածներին, մյուս մասն էլ հարստացել է հայոց ունեցվածքը թալանելով։Մի պետություն, որ պատմականորեն ծագել է ուրիշ ազգի բնաջնջումով, կարո՞ղ է հանդուրժել, որ իր տարածքում խաղաղ գոյակցեն ազգային փոքրամասնությունները։ Ահա, պատմական այս ճշմարտությանը հետևելով է, որ այսօր զուրկ ենք քաղաքական արդարությունից ե դատապարտված ենք բարբարոսի խարանը կրել>

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր`

Դիտել Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`