Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Խզմալյանն օգտագործվեց որպես փորձաճագար. Տիգրան Քոչարյան

Մայիս 14, 2015թ. 16:06
Տիգրան Քոչարյան

Իսկ եթե հուզականը մի կողմ դնենք, Խզմալյանի հարցազրույցը լիովին տեղավորվում է Հայաստանի և ոչ միայն Հայաստանի վրա կիրառվող տեխնոլոգիաներում:
Ինչ է կատարվել: Հայոց Ցեղասպանության 100ամյակի միջոցառումներից հետո, երբ հայ ազգը մի պահ միավորվեց, շատ արագ պետք է ստուգվեր, արդյոք տարիներով մշակված և փայփայած ցանցերը աշխատունակ են:
Այն ինչ արվեց Խզմալյանի միջոցով քաղաքական տեխնոլոգիաների լեզվով կոչվում է “զոնդաժ” և “ցանցի թեստավորում” :
Տվյալ պարագայում ստուգվեց թե ինչպես է հայ հասարակությունը արձագանքում իր համար մերժվող (դեռ մերժվող) երևույթին , և ինչպես պետք է արձագանքի ինչ-որ ժամանակ չաշխատած ցանցը, որը պետք էր կամ պաշտպաներ Խզմալյանի արարքը իսկ վատագույն սցենարի դեպքում, սկսեր շեղել հոսքերը այլ ուղղություններով:
Ոչ մի լուրջ շարունակություն այս հարցազրույցը չի ունենալու, և միակ տուժողը այստեղ Խզմալյանն է, ով ուղղակի օգտագործվեց որպես փորձաճագար հասարակության տրամադրությունները ճշտելու և առկա ցանցերի մոբիլիզացման ստուգման համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն