Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Խաչված ոսկորներ կամ Ադրբեջանի դրոշը

Օգոստոս 17, 2009թ. 19:34

Ուշ միջնադարում երկրագնդի ջրային տարածքներով շրջում էին ծովահեն նավեր` խաչված ոսկորներից վերև պատկերված գանգի խորհրդանշանով: 21-րդ դարում ծովահենությունը հնացած արհեստ է, հիմա դրան փոխարինում է ավելի արդիական «հենությունը»` խակերությունը: Նորագույն ավազակների հարձակման թիրախը համացանցային կայքերն են, իսկ Հայաստանում դրանց ամենագործուն ազդեցությունը գալիս է Ադրբեջանից:Իրենց ավազակային էությանը հավատարիմ` Ադրբեջանում այժմ ապրող և իրենց ադրբերանցի համարողները ամեն օր գլուխ են կոտրում, թե ինչպես ներթափանցեն հայկական կայք և աղավաղեն այնտեղ եղած տեղեկատվությունը: Իսկ որպես խորհրդանիշ` ծառայում է ընդամենը 20-րդ դարում պետություն դարձած երկրի դրոշը: Իհարկե, փոքրիկ նավով օվկիանոսների ջրերում հարստություն դիզող և շատ երկրներում օրենքից դուրս հայտարարված ծովահեններին չես համեմատի միջազգային բոլոր օրենքներով պաշտպանված սույն ավազակ-ա-պետության հետ…
Բայց մենք էլ հո գիտենք` ավազակից պետք է պաշտպանվես, իսկ եթե փորձել է տունդ ավերել, կառուցես ավելի բարեկարգն ու պաշտպանվածը: Շատերն են հիշում, թե ինչպես 90-ականներին, երբ Հայաստանի և Արցախի բնակավայրերը ռմբակոծվում էին, որևէ տուն վնասվելու դեպքում ազգուտակով անմիջապես սկսում էինք վերաշինել` չսպասելով, որ կրակոցները հանդարտվեն: Իսկ ադրբեջանցիները չեն էլ փորձում հասկանալ, որ իրենց «ծովահենությամբ» ավելի են ամրապնդում հայի տունն ու «կայքը»` ստիպելով նորանոր հնարքներ մտածել:
Հայկական կայքերի վրա գրոհները շարունակվում են` պաշտպանվելու նպատակով սրելով հայի միտքը: Ինչ վերաբերում է հարձակմանը, հիշեցնեմ արցախյան պատերազմի սկզբին ադրբեջանցի մի մոլլայի զրույցը իրենց զինվորների հետ. «Մենք հայերից սովորել ենք բույսեր մշակել, տուն կառուցել, առևտուր անել: Մենք վատ աշակերտ ենք եղել: Հային մենք միայն մարդ սպանել ենք սովորեցրել: Կտեսնեք, թե նա ինչ աշակերտ է լինելու»: Իհարկե` հայերինի զանգվածաբար մարդասպան դարձնել չկարողացան: Դրան հակառակ` հայերը հաղթող դարձան: Այսօր էլ ադրբեջանական կայքեր կոտրելը, կարծում եմ, հայկական կողմի համար դժվարություն չի ներկայացնում: Ուղղակի` արժե՞ ավազակի հետ ավազակ դառնաս: Իսկ լուծում պետք է գտնել, և դրա’ վրա պետք է ծախսել միջոցներ ու խելք:
Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքը կոտրելու վերաբերյալ շրջանառվող լուրերին, պարզվում է` դրանք իրականությանը չեն համապատասխանում: Պարզապես, օգոստոսի 14-ին Կայքն, ընդամենը, երկու ժամվա տևողությամբ եղել է անհասանելի` տեխնիկական թերությունների պատճառով և այժմ գործում է անխափան:

Արմենուհի ԹոՈՒՄԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր`

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`