- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Իրանի փոխնախագահ.«Թուրքիան մոտ 100 տարի առաջ ցեղասպանություն է իրականացրել»

Իրանի փոխնախագահ, Զբոսաշրջության և մշակութային ժառանգության գործակալության նախագահ Համիդ Բաղային երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ հայտարարել է, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915թ., ցեղասպանություն է իրականացրել, որին զոհ ենգնացել որոշ քանակությամբ հայեր, ու թեև  օսմանյան կառավարությունը ներկայումս վերացել է, Հայաստանը դեռևս Թուրքիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Այս մասին հաղորդում է  «IRNA» գործակալությունը:

Համիդ Բաղային 1915թվականին կատարվածը հայտարարելով Ցեղասպանություն,  նկատում է, որ` հարկավոր է այդ խնդիրը միջազգային հանրության շրջանում հետևողական իրավաբանական ուսումնասիրությունների առարկա դարձնել։

ArmAr.am