Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն

Իրանի պատժամիջոցները չեղարկելու դեպքում նավթի գները կընկնեն 15 դոլարով

Ապրիլ 8, 2015թ. 16:45

Միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերման դեպքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի գները հաջորդ տարի կարող են ընկնել մեկ բարելի դիմաց 15 դոլարով: Նման կանխատեսում են արել Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները, հաղորդում է korrespondent.net-ը:

Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսման համաձայն՝ համաշխարհային շուկա Իրանի կողմից մատակարարվող նավթի ծավալների ավելացումը կբերի 5-15 դոլարով նավթի գնի նվազման:

«Եթե ձեռք բերվի համապարփակ համաձայնագիրը, որը կհանգեցնի Իրանի պատժամիջոցների չեղարկմանը, նավթի մատակարարումների ծավալների, պահանջարկի, ինչպես նաև գների վերաբերյալ կանխատեսումները կարող են զգալիորեն փոխվել: Սակայն պատժամիջոցների վերացման ժամանակը և կարգը դեռ հայտնի չեն»,- ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հաղորդագրությունում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն