Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրանի միջուկային ծրագրի դեմ հանդես է գալիս Իսրայելը

Ապրիլ 1, 2015թ. 16:20

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող «վեցյակի» բանակցությունները նպատակ ունեն հասնել նրան, որ Իրանը համաձայնի ատոմային միջուկն օգտագործել միայն խաղաղ նպատակներով: Նման կարծիք հայտնեց նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

«Եթե սա իրականություն դառնա, այդ դեպքում կհանվեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի Իրանի համար, քանի որ երկիրը լրջորեն տուժում է այդ պատժամիջոցներից: Եթե կողմերն այս հարցում հասնեն հաջողության, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Որքանով կհաջողվի սա թե չի հաջողվի, դժվարանում եմ հիմա ասել»,- նշեց նա:

Նավասարդյանը հիշեցրեց, որ դեռեւս 2003թ. միջազգային հանրությունը ԱՄՆ գլխավորությամբ բարձրացրեց միջուկային զենք ստեղծելու ծրագրից Իրանի հրաժարվելու հարցը: Առաջին հերթին Իրանի միջուկային ծրագրի դեմ հանդես է գալիս Իսրայելը, որոշ արաբական երկրներ, ինչպես նաեւ եվրոպական երկրներ:

«Եթե Իրանը ստանա միջուկային զենք, իսկ իմ կարծիքով դա վաղ թե ուշ լինելու է, դրանից հետո Սաուդյան Արաբիան նույնպես կփորձի տիրապետել այդ զենքին, Թուրքիան նույնպես կփորձի տիրապետել դրան, եւ կստացվի, որ միջուկային զենքի չտարածման ամբողջ մեխանիզմը կփլուզվի եւ կունենա շատ լուրջ հետեւանքներ ոչ միայն տարածաշրջանի համար, այլեւ կարող է փոխել ամբողջ երկրագնդի աշխարհաքաղաքական ռազմավարությունը»,- ընդգծեց Նավասարդյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն