Գլխավոր » Իրան, Լրահոս, Ռուսաստան

Իրանը սպառնում է Ռուսաստանին

Նոյեմբեր 11, 2009թ. 13:45

Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է  կանխավճարը, ռուսական կողմը չի  կատարում  իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում  էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ:

Այսօր արդեն Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջերդին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չկատարի պայմանագրային պարտավորությունը՝ Իրանին C-300 հրթիռային համակարգ մատակարարելու ուղղությամբ, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա: Մասնավորապես, Իրանը կարող է փակել իր նավթագազային հատվածը ռուսական ընկերությունների համար, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել մի շարք պայմանագրեր:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Իրան, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն