- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Իրանը թույլ չի տա բացահայտել պետական գաղտնիքները միջուկային կառույցներում. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա օտարերկրյա տերություններին` բացահայտել ազգային գաղտնիքները, որոնք կարող են օգտագործվել ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության շրջանակներում Իրանի միջուկային կառույցների ստուգման ժամանակ:

«Իրանն, անկասկած, թույլ չի տա, որ իր ազգային գաղտնիքները հայտնվեն արտասահմանցիների ձեռքում հավելյալ արձանագրության միջոցով կամ այլ եղանակներով», – Reuters-ի հաղորդմամբ` ասել է Ռոհանին` խոսելով մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան առավել ինտենսիվ կերպով ստուգումներ անցկացնել իրանական միջուկային կառույցներում:

Իրանը 2003-ի դեկտեմբերին Վիեննայում երաշխիքների մասին լրացուցիչ արձանագրություն էր կնքել ՄԱԳԱՏԷ-ի հետ, որը ընդարձակ հնարավորություններ է ընձեռում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցների միջուկային գործունեությունը ստուգելու համար: Սակայն Իրանի խորհրդարանը չի նախաստորագրել այդ փաստաթուղթը: