Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ինչու է ստում Ադրբեջանը

Հոկտեմբեր 22, 2010թ. 12:51

AzrՏասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունն ու պատմական կեղծարարությունները սկսել անհանգստացնել հայ մտավորականներին: Հայերս հայտնի ասացվածք ունենք. «Լավ է ուշ, քան երբեք»…

Պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանին անհանգստացրել է  վերջերս երեւանյան գրախանութներում վաճառվող «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանը, որտեղ Հայաստանի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հանրագիտարանում գրված է, թե Հայաստանի հիմնական լեզուները հայերենն ու ադրբեջաներենն են, հիմնական կրոնները` ուղղափառությունն ու իսլամը, մասնավորապես շիա ուղղությունը: «Մեր գրախանութներն առանց խղճի խայթի վերցրել եւ վաճառել են հանրագիտարանը»,- ասում է Ա. Ղարիբյանը. «Եթե հայ գործարարը նման հանրագիտարան է ներկրում, գոնե Հայաստանին վերաբերող մասը թո՛ղ կարդա»:

Պատմաբանը անհանգստացած է նաև հայաստանյան մամուլի աշխատանքից, որի էջերում երբեմն այնպիսի տեղեկատվություն է տարածում, որը հասարակության մեջ վախի մթնոլորտ է ստեղծում: «Օրինակ գրում են. Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելին է, քան Հայաստանինը»,  նմանատիպ հրապարակումները հոգեբանական ծուղակներ են, համոզված է Ալիկ Ղարիբյանը: Նա տեղին մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը. «Թշնամուց ավելի վտանգավոր են բանակի ներսում եղած վախկոտներն ու խուճապ տարածողները»:

Ադրբեջանը հանուն իր շահի խեղաթյուրում եւ կեղծում է պատմական փաստերն ու իրադարձությունները: Իսկ Ադրբեջանի կոմից նման  կեղծարարությունների դիմելը, ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, ունի նաև հոգեբանական բացատրություն: Կեղծարարությունների պատճառները  հոգեբանը բաժանում է 2 խմբերի` քաղաքական, քարոզչական եւ ներհոգեբանական: «Ադրբեջանը դիմում է մասշտաբային ստախոսությունների: Ես սա կանվանեի ախտաբանական ստախոսություն, որը ծագում է այն դեպքերում, երբ կան շատ լուրջ հոգեկան խնդիրներ: Երբ մարդը մի քանի անգամ կրկնում է իր սուտը, ինքն էլ է սկսում հավատալ իր ստին եւ դառնում է այդ ստի ջատագովը: Այսօր ադրբեջանցիները դարձել են իրենց ստի ջատագովն ու սկսել են հավատալ իրենց կեղծիքներին: Մեր հարեւան երկրի բնակիչները առանձնապես հպարտանալու առիթներ չունեն, դրա համար էլ ընկել են թերարժեքության մեջ ու երեւակայական թռիչքներով սկսել են ինքնապաշտպանվել»: Հոգեբանը զգուշացնում է, որ պետք է զգոն լինել: «Եթե կեղծիքն ու սուտը համոզիչ են ներկայացվում, դրանք սկսում են իրենց գործն անել, միջազգային հանրություն կոչվածը կընդունի դրանք որպես ճշմարտություն, ուստի եկե՛ք մեր գլխի տակ փափուկ բարձ չդնենք: Ամեն մարդ չէ, որ մանրամասնորեն կուսումնասիրի Հայաստանի պատմությունը սուտն ու ճշմարտությունն իրարից տարբերելու համար», ասում է տիկին Նալչաջյանը: Վերջինիս կարծիքով` մենք պետք է ակտիվ ու նախաձեռնող լինենք:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մի հետաքրքրական դեպք պատմեց, որից կարելի է հետեւություն անել, որ ադրբեջանցիների համար սուտն ու գողությունը նույնիսկ գովելի արարքներ են: Ադրբեջանական ընտանիքում, երբ երեխան իր կյանքում առաջին գողությունն է անում, օրինակ` հարեւանի հավն է գողանում, երեխայի բարեկամների համար դա դառնում է տոնակատարության առիթ: Երեխայի առաջին գողությունը նրանք անվանում են «սֆթա»: «Ադրբեջանցիներն իրենց ավանդույթներում գողությունը համարում են գովելի արարք ու հիմա էլ իրենց առաջանորդների, պետական մակարդակով են զբաղված գողությամբ»,- նկատում է Կարինե Նալչաջյանը խորհուրդ տալով` հետևության հանգել:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , ,

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն