Գլխավոր » Infowar, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ինչո՞վ է զբաղված նախագահի աշխատակազմին կից համապատասխան կառույցը

Ապրիլ 21, 2011թ. 23:05

info-war-1Մասնագետները հայտարարում են. առջևում ապրիլի 24-ն է ու սոցիալական ցանցերում ակտիվանում են  թուրքական ու ադրբեջանական հակահայ քարոզչությունը: Ինչը նշանակում է, որ քոչվորև իր թշնամանքը, ատելությունն ու կեղծ տեղեկությունն է տարածելու Հայաստանի ու հայության մասին:

Այս առումով  տեղեկատվական պատերազմի  դաշտերի են վերածվելու «Ֆեյսբուքն» ու մյուս սոցիալական ցանցերը:  Ադրբեջանաթուրքական կողմը ստեղծում է  կեղծ խմբեր, սկզբում փորձում  դրանցում ներառել հայերի, արտասահմանցիների, ապա սկսում են իրենց գործը:

«Այս պահին նրանց ակտիվացումը կապված է ապրիլի 24-ի հետ: Նրանք սկսել են աշխատել հայկական ներքին միջավայրի վրա` կեղծ տեղեկություններ տարածելով, և դա նրանք անում են կեղծ հայանուն պրոֆիլներ ստեղծելու միջոցով: Կարևոր է հասկանալ թշնամու մարտավարությունը, հնարքները և կարողանալ դրանց հակազդել»,-այսօր «Ադրբեջանական հակահայ քարոզչությունը և հակազդման ուղղությունը» թեմայով գիտաժողովի շրջանակում իր տեսակետն է հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը:

Վերջինս նաև խոստովանել է, որ սոցիալական  ցանցերում դրանց դեմ հայկական կողմից լիարժեք պայքար չի մղվում: Եվ դա պարզ է, քանի որ հիմնական գործն արվում է կամավորների միջոցով: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որոնց հովանավորում է պետությունը, մեր դեպքում տեղեկատվական քարոզչության ոլորտը կամավորական նվիրյալների ուսերին է մնացել: Հարց է առաջանում, իսկ ո՞ւր են հոսում տեղեկատվական քարոզչության նպատակով բյուջեից ուղղվող գումարները… և ինչո՞վ է զբաղված նախագահի աշխատակազմին կից համապատասխան կառույցը(՞):

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն