Գլխավոր » Լրահոս

Ինչի՞ց է ադրբեջանցին հաճույք զգում

Օգոստոս 15, 2009թ. 16:22

Վրաստանում հուլիսի 24-ից 28-ը անցկացված ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 11-րդ առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճել է առաջնության գավաթը: Առաջնությանը մասնակցել են 47 թիմեր, որոնցից 5-ը Հայաստանից, 14-ը` Ադրբեջանից եւ 28 թիմ Վրաստանից: Հայաստանյան 5 թիմերից 2-ը Արցախից էին` Ստեփանակերտի «Վարանդա» թիմը եւ Բերձորի «Քաշաթաղ»-ը: Վերջինիս անվան հետ կապված Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խնդիրներ են առաջացել: Հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանի խոսքերով, մրցաշարի մեկնարկից դեռ երեք ամիս առաջ կազմակերպիչները հայկական թիմին խնդրել են փոխել անվանումը, սակայն մեր թիմը այդ քայլին չի գնացել: Խաղերի նախօրեին ևս Ադրբեջանի ներկայացուցիչը հորդորել է փոխել անվանումը, բայց ստանալով մերժողական պատասխան` ադրբեջանցի ինտելեկտուալները իրենց թիմերից մեկը վերանվանել են «Զանգեզուր»: Իրենց թիմին հայկական անունով կնքելն անգամ ադրբեջանական ինտելեկտուալներին հաղթանակ չի բերել` ևս մեկ անգամ ապացուցելով, որ թե պատերազմի դաշտում, թե ինտելեկտուալ մրցապայքարում, Ադրբեջանը Հայաստանից բավական հետ է մնում:

Օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի ասոցիացիայի փոխնախագահ Արա Ավետիսյանը նշեց, որ ադրբեջանական թիմերի ներկայացուցիչները, ովքեր նրանց հասարակության կրթված ու ամենագիտակից մասն են կազմում, թշնամաբար են տրամադրված եղել հայ խաղացողների նկատմամբ: Ասուլիսին ներկա ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նախկինում մասնակցել է Երևանի ինտելեկտուալների ակումբի միջոցառումներին, այս կապակցությամբ նշեց. «Եթե դա իրենց ինտելեկտուալ հատվածն է, ապա դժվար է պատկերացնել` ինչ է կատարվում այդ ժողովրդի ոչ ինտելեկտուալ` հիմնական հատվածում: Ինձ բերեցին մամուլի հաղորդագրությունը, որում իրենց խաղացողներից մեկը գրել էր. «Ես աննկարագրելի հաճույք եմ ստանում, երբ հաղթում եմ հայի, և որևէ հաճույք չեմ ստանում, երբ հաղթում եմ վրացու»:

Նշենք, որ Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի առաջնությունը 4 հանրապետությունների առաջնություն է` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ ԼՂՀ: Վերջինս, սակայն, մասնակցում է ՀՀ դրոշի ներքո:

Հավելենք նաեւ, որ ինտելեկտուալների Հայաստանի հաջորդ բաց առաջնությունը, ինչպես ասաց ՀՀ ԿԳ նախարարը, կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`