Գլխավոր » Լրահոս

Թուրք դիվանագետները որոշել են հայախոս դառնալ

Օգոստոս 15, 2009թ. 12:27

Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ նոր ռազմավարություն է որդեգրել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն <Հարևան երկրների հետ զրո խնդիր և առավելագույն համագործակցության> սկզբունքի շրջանակում հրաման է արձակել երիտասարդ դիվանագետներին սովորել հայերեն, հունարեն, բուլղարերեն, արաբերեն և ռուսերեն լեզուները: Այդ նպատակով ընտրվել են 30 ուսանող, որոնք ցանկությամբ ընտրելու են իրենց նախընտրած լեզուն: Ծրագրի համաձայն, թուրք դիվանագետները լեզուն սովորելու են տվյալ երկրում: Հայերենի և հունարենի ուսուցումը լինելու է առաջնային:
Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով հայերեն սովորել ցանկացողները փորձաշրջան կանցնեն մեկ այլ հայախոս երկրում: Թե հայաշատ որ գաղթօջախում են թուրք դիվանագետները որոշել սերտել հայերեն լեզուն, դեռ որոշված չէ, բայց այն, որ նրանք չափազանց շահագրգռված են ու պատրաստակամ հազարավոր մղոններ կտրել-անցնել` հանուն հայերենի իմացության, սա արդեն խոսուն փաստ է:
Հայերս մի այսպիսի ասացվածք ունենք. <Ուզում ես թշնամուդ հաղթել`սովորիր նրա լեզուն>: Ժամանակը չէ±, որ մենք էլ սրանից հստակ հետևություններ անենք:
armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`