Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրք գործարար. Կանխել Ցեղասպանության ճանաչման աղետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ

Փետրվար 17, 2010թ. 19:56

g_imageAksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում:

«Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանական հասարակություններին: Սակայն, ցավոք, Անկարային դա դեռևս չի հաջողվել իրականացնել»:

Սոյաքի կարծիքով` այն բանից հետո, երբ Երևանը Սահմանադրական դատարանի որոշումից հետո Արձանագրություններն ուղարկեց խորհրդարան, ժամանակն սկսեց ի վնաս Թուրքիայի աշխատել: Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահի համոզմամբ` Թուրքիան պետք է մինչև ապրիլի 24-ը Արձանագրությունները մտցնի խորհրդարանի օրակարգ, այլապես հնարավոր է` լուրջ խնդիրներ առաջ գան:

Ի դեպ, գործարարը նաև ակնարկել է, թե Թուրքիան պետք է ակտիվացնի երկխոսությունը Ռուսաստանի հետ.«Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող պետություն է: Առանց նրան համոզելու` հնարավոր չէ կարգավորում ղարաբաղյան հիմնախնդրում»,- ասել է նա: Իհարկե, անհասկանալի է մնում, թե ինչ է հասկանում թուրք գործարարը արցախյան խնդրի լուծման  հարցում «Ռուսաստանին համոզել» ասելով:

Նա խոսել է նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունման մասին, և ահա թե ինչ է հայտարարել է.«Բանաձևի ընդունումը կասեցնելու համար Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրականացնելիք քայլերով պետք է օգնի Օբամային: Եթե Թուրքիան ապրիլի 24-ից առաջ մի քանի քայլ իրականացնի, Օբամայի համար ավելի հեշտ կլինի կանխել հնարավոր աղետը: Հակառակ դեպքում Թուրքիան կհայտնվի դժվարին իրավիճակում»,- հայտարարել է Սոյաքը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն