Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիա-ԵՄ նոր գործարք

Նոյեմբեր 24, 2010թ. 11:00

Թուրքիան պատրաստ է բացել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Կիպրոսի համար, եթե Եվրամիությունը քայլեր կատարի Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական մեկուսացումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Todays Zamanի փոխանցմամբ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ: ‹‹Եթե նրանք պատրաստ են միաժամանակ բացելու, մենք նույնպես պատրաստ ենք››: Էրդողանն իր հայտարարության մեջ ակնարկել է, որ ԵՄն պատրաստվում է փոխզիջումային գործարքի գնալ, այսինքն` Թուրքիան բացում է իր օդանավակայաններն ու նավահանգիստները հունական Կիպրոսի համար, իսկ ԵՄն Թուրքիայի անդամակցման գործընթացում առաջընթաց է գրանցում:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն