- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Թուրքիան ակնկալում է Ֆինլանդիայի աջակցությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրան ուղեկցող պատվիրակությունը սկսել են իրենց պաշտոնական հանդիպումները Ֆինլանդիայում: Էրդողանին իր նստավայրում ընդունել է նախագահ Տարիա Հալոնենը: Վերջինս հայտնել է, որ Ֆինլանդիան կողմ է Թուրքիայի անդամակցության ԵՄ: Էրդողանը հելսինկյան հանդիպումների շրջանակներում ցանկանում է ստանալ Ֆինլանդիայի աջակցությունը մի շարք այնպիսի հարցերում ինչպիսիք են ԵՄ-ի հետ բանակցությունները, պայքարը ահաբեկչության դեմ: Այս մասին հայտնում է TRT-ն:

ArmAr.am