Գլխավոր » Լրահոս

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն անցկացնում են զորավարժություններ

Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00

nefteprovodՍեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն  Թուրքիայում, Ադրբեջանում  ու Վրաստանում:

Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող   նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը: Ռազմական միջոցառումը կրում է  «Հավերժություն-2009» անունը: Այն կանցկացվի Անկարայի ցամաքային ուժերի զորանոցներում:

Թուրքիայի զինված ուժերի շտաբը տեղեկացրել է, որ միջոցառման առաջնային նպատակն է` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ցամաքային ուժերի սերտ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ սկսած 2000 թվականից այդ երեք երկրները համատեղ կազմակերպվում են նմանատիպ զորավարժանքներ:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`