Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում սպանությունների մեթոդը չի փոխվում

Օգոստոս 18, 2009թ. 19:47

Քաղաքական սպանությունները Թուրքիայում սովորական երևույթ են դարձել: Վերջին 30 տարինների ընթացքում, Թուրքիայում սպանվել են շուրջ 30 գիտնականներ, լրագրողներ, գրողներ, երկու նախարար և մեկ վարչապետ: Կատարված այդ սպանությունների մի մասն առ այսօր չի բացահայտվել, մյուս մասն էլ ընդուված է համարել օտարերկրա ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործը:
Թուրքական «Սաբահ» թերթը անդրադառնալով այս սպանություններին, ակնարկել է, որ դրանք պատվիրողները, կամ կատարողները, տարբեր են, մինչդեռ գործադրվող մեթոդները միշտ նույնն են: Մահափորձերի ժամանակ հիմնականում նախապատվությունը տրվել է հրազենին: Ընդունված տարբերակներից է նաև ավտոմեքենայի մեջ ռումբ տեղադրելու կամ պայթուցիկներով բեռնված բեռնատարը նշանակված վայրում պայթեցնելու մեթոդը: Պարբերականը օրինակ է բերում, որ «Էրգենեքոնի» գործով բացահայտված փաստաթղթերից պարզվել է, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պետք է հրազենով սպանեին, իսկ ալևիների առաջնորդ Ալի Բալքըզին` ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբով: Մանրամասներ են հրապարակվել նաև Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ, տեղեկացնելով, որ «Ակոսի» խմբագրի սպանությունը կազմակերպել են «Ջիթեմ» անվանվող խումբը, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը և Անվտանգության ուժերը:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`