Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայում հրատարակված քարտեզում Արարատ սարը ընդգրկվել է Հայաստանի կազմում

Հոկտեմբեր 4, 2011թ. 12:31

MasusԵրեկ այդ մասին, հենվելով Ֆահրեթդին Օզթոփրաքի վրա, գրել է haberiniz.com կայքը: Ստամբուլի «Հայթերթ» կայքէջի արտատպած հրատարակման մեջ սա համարվում է պետական դավաճանություն, շարունակելով. «Թուրքիայի ֆիզիկական քարտեզի ռելիեֆային հրատարակության մեջ, որը «Գյուրբուզ» հրատարակչության գործն է, ցավոք, Աղրի (Արարատ) սարը ներկայացված է Հայաստանի կազմում: Ազգային կրթության նախարարության հանձնարարականով, տարրական եւ միջնակարգ դպրոցներում օգտագործվող այս քարտեզը, ինչ խոսք, պղտորելու է աշակերտների միտքը: Հայաստանն արդեն հավակնում է Աղրի սարին, պատճառաբանելով, թե հայերին է պատկանում:

Երկու տարի առաջ, երբ Բուրսայում Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելու համար մարզադաշտ էին գնում թուրք եւ ադրբեջանցի մարզասերները, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների ներքին գործերի նախարարության եւ Բուրսայի նահանգապետարանին ենթակա ոստիկանները նրանց ձեռքից խլել եւ աղբարկղ էին նետել Ադրբեջանի դրոշները: Հիմա արդեն 2011-2012 ուսումնական տարվա առթիվ «Գյուրբուզ» հրատարակչությունում հրատարակված քարտեզով Աղրի սարն են նետում Հայաստանի գիրկը: Մի՞թե սա պետական դավաճանություն չէ»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն