- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Թուրքիայում անհագիստ են` Իրանի փոխնախագահը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Իրանի փոխնախագահ, Զբոսաշրջության և մշակութային ժառանգության գործակալության նախագահ Համիդ Բաղային երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ հայտարարել էր, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915թ., ցեղասպանություն է իրականացրել, որին զոհ են գնացել որոշ քանակությամբ հայեր, ու թեև  Օսմանյան կառավարությունը ներկայումս վերացել է, բայց Հայաստանը դեռևս Թուրքիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է  Իրանի փոխնախագահի` Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանը:

Դավութօղլուն ասել  է, որ ինքը Թեհրանի թուրքական դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Իրանում թուրք դիվանագետներին տեղեկացրել են, որ այդ հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:

Հիշեցնենք, որ Համիդ Բաղային 1915թվականին  Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը հայտարարել էր Ցեղասպանություն:

ArmAr.am