Գլխավոր » Genocide, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայում անհագիստ են` Իրանի փոխնախագահը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին

Օգոստոս 28, 2010թ. 12:00

25004Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Իրանի փոխնախագահ, Զբոսաշրջության և մշակութային ժառանգության գործակալության նախագահ Համիդ Բաղային երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ հայտարարել էր, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915թ., ցեղասպանություն է իրականացրել, որին զոհ են գնացել որոշ քանակությամբ հայեր, ու թեև  Օսմանյան կառավարությունը ներկայումս վերացել է, բայց Հայաստանը դեռևս Թուրքիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է  Իրանի փոխնախագահի` Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանը:

Դավութօղլուն ասել  է, որ ինքը Թեհրանի թուրքական դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Իրանում թուրք դիվանագետներին տեղեկացրել են, որ այդ հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:

Հիշեցնենք, որ Համիդ Բաղային 1915թվականին  Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը հայտարարել էր Ցեղասպանություն:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Genocide, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն