Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Թուրքերի ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի վրա

Հոկտեմբեր 19, 2010թ. 10:30

Yazetjyan_AGBU_18.09.2009-150x150Տասնամյակների պատմություն ունի հայ-թուրքական կիբեռպատերազմը: Դրան պարբերաբար միանում են թուրքերի «ախպեր» ադրբեջանցիները: Ծանոթ է, որ թուրքազգի համակարգչահենների ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի, այդ թվում` ՀՀ պետական մարմինների կայքէջերի վրա:

Վերջերս նկատվում է նպատակամղված աշխատանք թուրքերին անդուր հայ անհատների էլեկտրոնային հասցեները վերացնելու համար: Նորագույն հարձակման վերջին զոհերից է լիբանանահայ ինժեներ Հարություն Իսկահատյանը, որի պատրաստած եւ Հայոց ցեղասպանության հրատարակված հուշագրություններն ամփոփող «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» ընդհանուր խորագրով մատենաշարի առաջին հատորը մի քանի ամիս առաջ լույս էր տեսել Բեյրութում` «Կարպիս Լ. Նազարեան» հրատարակչական հիմնադրամի միջոցներով եւ արժանացել հայկական տարբեր շրջանակների դրական արձագանքներին:

Թուրք համակարգչահենները, հավատարիմ իրենց ցեղի ավազակային բարքերին, իրենց ստոր գործն իրականացնում են թաքնվելով համացանցի ամենատարածված պրովայդերների հետեւում: Շուրջ երկու շաբաթ առաջ Իսկահատյանն ստացել է էլեկտրոնային մի նամակ, որի բովանդակության մասին «Հոթմեյլի վարչանի» ստորագրությամբ հանդես եկող(ներ)ը հայտնել է (են), թե «Հոթմեյլի վարչանի»-ն կարեւոր բան ունի հաղորդելու իր ցանցից օգտվողներին: Իսկահատյանը նամակը բացել է թե չէ, վայրկյանական շարքից դուրս է եկել իր հասցեն` դրանում եղած ողջ տեղեկատվությամբ եւ նյութերով հանդերձ: Հասցեն վերականգնելու նրա բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Համակարգչային տեխնիկայի Լիբանանի լավագույն մասնագետների միջամտությունն էլ չի օգնել: Նրանք զոհին հայտնել են, որ վերջերս համացանցում շատացել է նմանօրինակ «նամակներով» էլ. հասցեներ վերացնելու հաքերային գործունեությունը, հավելելով, թե այսպիսի գործելակերպի հիմնականում դիմում են համակարգչային տեխնոլոգիաների բարձր մակարդակի մասնագետներով օժտված հատուկ ծառայությունները:

Իսկահատյանը համոզված է, որ իր էլ. հասցեն փչացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները:

Ընդունելով թուրքերի մարտահրավերըՙ լիբանանահայ վկայագրողը, այդուհանդերձ, հայտարարում է, որ որեւէ դեպքում չի ընկրկելու եւ շարունակելու է իր մատենաշարի հերթական հատորների պատրաստումն ու հրատարակումը, այդ թվում նաեւ օտար լեզուներով: Զգուշացնելով իր ազգակիցներին նման ծուղակների մեջ ընկնելուց, նա հայտնում է իր էլեկտրոնային նոր հասցեն, որում Հոթմեյլը պարզապես փոխարինված է Յահուով. hiskahadian@yahoo.com:

Գևորգ ՅԱԶԸՃՅԱՆ, ԼԻԲԱՆԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն