Գլխավոր » Լրահոս

Թուրքերը համոզված են, որ Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը

Հոկտեմբեր 6, 2009թ. 19:03

«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց դիրքերը Լեռնային Ղարաբաղում»:

Հոդվածում համեմատությունը է տարվում կիպրական և ղարաբաղյան հարցերի միջև, ասվում է` «Կիպրոսը ձեզ օրինակ, 35 տարի է, ինչ Հյուսիսային Կիպրոսը մեզ է պատկանում: Այնտեղ արդեն քարը քարի վրա ենք դնում ու որքան կուզեն թող մեզ հարկադրեն, թե հետ տվեք Կիպրոսը, մեկ է, այդ քարերը տեղից չեն շարժվի. Կիպրոսն այլևս չի վերադարձվելուԱզերիները սա պետք է գիտակցեն>:

Այն, որ Արցախն այլևս ինքնուրույն պետություն է և ինքն է իր ապագան որոշողը, սա այլևս ակնհայտ փաստ է ու ճշմարտություն: Եվ լավ է, որ  թուրքերն սկսել են ոչ միայն դրանում համոզվել, այլև դրանում համոզել ու խելքի բերել Ադրբեջանին:

Սակայն վերոնշյալ հոդվածում հարկ է մեկ շատ կարևոր  ճշգրտում կատարել. իզուր են թուրքերը ղարաբաղյան ու կիպրոսյան խնդիրները փորձում  նույն հարթության մեջ ներկայացնել, չէ՞ որ, եթե Թուրքիան բռնազավթել է Կիպրոսը, ապա Ղարաբաղն  ազատագրված է իր հայ տերերի կողմից:

Այնպես որ հարկ է այս տարբերությունը հստակ գիտակցել:

Ք.Մ.


Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն