Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքական հոխորտանքին հետևել է Վաշինգտոնի արձագանքը

Մարտ 17, 2010թ. 18:11

Turk.USAԹուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը:

«Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը:

Թուրքական հոխորտանքին հետևել է Վաշինգտոնի այսպիսի արձագանքը. «Մենք ափսոսում ենք Վաշինգտոնից Թուրքիայի դեսպանին հետ կանչելու Անկարայի որոշման համար: Մենք Թուրքիայի հետ վարում ենք փոխադարձ համաձայնությունների քաղաքականություն, հուսով եմ նույն քաղաքականությունը Թուրքիան վարում է մեր նկատմամբ», ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:

Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է. «Հուսով եմ` ինչպին էլ լինեն խնդրի վերաբերյալ Կոնգրեսի հետ տարաձայնությունները, կարեւոր է, որ մենք շարունակենք հարցի վերաբերյալ քննարկումները»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն