Գլխավոր » Infowar, TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Թյուրքերը վարկաբեկում են մեզ ու մնում անպատասխան

Նոյեմբեր 5, 2010թ. 10:32

GrigorianԻնչպես հայտնում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից Մեծ Բրիտանիայում աշխատանքային այցով գտնվում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որն իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Համաձայն նրանցից ստացված տեղեկատվության, արբեջանական և թուրքական դիվանագետների կողմից Մեծ Բրիտանիայում ծավալված աշխատանքները գնալով հզորանում են, և դրան հակառակ, կարելի է ասել, զրոյանում են ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվող դիվանագիտական աշխատանքները:

Համեմատության համար բերենք միայն հետևյալ տվյալները. ադրբեջանցիները հայտնի §Chatham house¦-ի կողքին գնել են մի հսկա շենք, որտեղ տեղավորել են §Ադրբեջան-ԵՄ¦ համագործոկցության կենտրոնը: Կենտրոնն ունի բազմաթիվ աշխատողներ, այդ թվում ներգրավված են նաև շատ արհեստավարժ բրիտանացի մասնագետներ: Ադրբեջանական դեսպանատունը կոորդինացնում է բոլոր աշխատանքները և արդյունքում ակնհայտորեն աճել են Անգլիայի պառլամենտի ադրբեջանամետ անդամների քանակը: Դրան գումարենք Թուրքիայի ԱԳՆ-ի հսկայածավալ ուժերի աշխատանքը, որոնք աշխատում են ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված, և ադրբեջանցի ու թուրք ուսանողների համատեղ գործունեությունը ընդդեմ հայկական լոբինգի:

Իսկ այժմ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվող ակտիվության մասին: Լոնդոնում գործում է հայկական դեսպանատունը, որն ունի ընդամենը երկու դիվանագետ /մի հյուպատոս և մի խորհրդական/ և մոտ վեց ամիս չունի նույնիսկ դեսպան: Ճիշտ է, նույնիսկ ԱԳՆ լավագույն կադրին, եթե այժմ նշանակեն Մեծ Բրիտանիայի դեսպան, իր երկու դիվանագետների հետ միասին կհայտնվի ծիծաղելի ու անօգնական վիճակում, քանի որ ստիպված է լինելու հակահարված տալ տասնյակ ադրբեջանցի և թուրք մասնագետներին: Բերենք մի օրինակ. անգլիական հայտնի §Դիպլոմատ¦՚ ամսագրում ադրբեջանցի դեսպանը միշտ ներկայացնում էր արցախյան խնդիրը, որին պարտաճանաչորեն հակահարված էր տալիս հայ դեսպան Վահե Գաբրիելյանը: Վերջին համարում լույս է տեսել ադրբեջանցի դեսպանի 17 էջանոց հոդվածը բացառիկ հակահայկական հռետորաբանությամբ, որը բնականաբար մնացել է և կմնա նաև ապագայում անպատասխան:

Ադրբեջանցիները կազմակերպում են դասախոսություններ, հանդիպումներ արցախյան թեմաներով և վարկաբեկում Հայաստանին առավելագույնս, իրենց սրտի ուզածի չափով: Այս ամենը մնում է բացարձակ անպատասխան: Թուրքերը շատ ակտիվ աշխատում են նաև արդի էներգետիկ խնդիրների շուրջ և այս ամենը ոչ թե Եվրոպայի որևէ երկրորդական երկրում, այլ Եվրոպայի ֆինանսական կենտրոնում, համաշխարհային դիվանագիտության մեջ իր կամքը թելադրող երկրի մայրաքաղաքում` Լոնդոնում:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը նկատում է, թե` մենք բազմիցս խոսում ենք ՀՀ ԱԳՆ-ի անուժ և ոչ արհեստավարժ աշխատանքների շուրջ, քննադատում նրա չափից դուրս թույլ նախարարին, որն իր անձի շուրջ մտածելուց բացի ոչինչ չի կարողանում կազմակերպել: Սակայն ուզում ենք ավելացնել նաև Սփյուռքի նախարարության կողմից վարվող բացառիկ թույլ աշխատանքները Եվրոպայի այն կենտրոններում, որտեղ կան քիչ թե շատ ուժեղ հայկական համայնքներ և լոբիստներ, նրանց հետ համագործակցելու և ԱԳՆ-ի բացը լրացնելու գործում: Սփյուռքի նախարարության այսօր տարվող աշխատանքները կարող էր կազմակերպել նախարարության մի ակտիվ վարչության ղեկավար և ոչ թե մի ամբողջ նախարարություն, իսկ այն աշխատանքները, որն օդի պես անհրաժեշտ է հայությանը, նախարարության ուժերից բացարձակ վեր է:

Եվս մեկ անգամ նշում ենք ադրբեջանցիների և թուրքերի կողմից վարվող դիվանագիտական գործունեությանը հակադրվելու և արդյունքները չեզոքացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն չունի արհեստավարժ կադրեր, ֆինանսական հզորություն և նույնիսկ ցանկություն: Այս բացը որոշ երկրներում լրացվում է ուժեղ և արհեստավարժ հայկական լոբիստների ու կազմակերպությունների կողմից: Սակայն նրանց հետ նույնիսկ համագործակցելու ունակություն չունի ՀՀ ԱԳՆ-ն: Բոլորս սպասում էինք, որ բացը կլրացնի Սփյուռքի նախարարությունը, բայց այստեղ ևս որդեգրվեց Խորհրդային ժամանակներում տարածված «կոմերիտական» քաղաքականությունը. «գնացքի շարժիչի ամբողջ շոգին ուղղել շչակի վրա՚»: Բավական է հիշել գովազդային հոլովակների այն բազմությունը, որը ցուցադրվում է հայկական հեռուստատեսություններով` Սփյուռքի նախարարության կողմից նախատեսված հերթական համաժողովի շուրջ  երբեմն մի քանի տասնյակ սփյուռքահայերի մասնակցությամբ: Այսինքն տարվում են որոշ աշխատանքներ կասկածելի արդյունքներով, սակայն դրանք ներկայացվում են որպես մեծ նվաճումներ: Արդյունքում այն բացառիկ հնարավորությունը, որ ունի հայ ժողովուրդը`  հանձինս սփյուռքահայ լոբիստների ու կազմակերպությունների, նվազագույնս է օգտագործվում և, աշխատանքների չկորդինացվելու դեպքում, ապագտայում այն սկսելու է տեղի տալ ադրբեջանա-թուրքական դիվանագիտության ճնշմանը:

Մենք այլևս հույս չունենք, որ ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարները կհամագործակցեն դիվանագիտական հարցերի շուրջ Եվրոպայի ուժեղ լոբիստական կազմակերպությունների և անհատների հետ ու կարծում ենք, որ ապագայում մենք պարտվելու ենք  տեղեկատվական և քաղաքական ոլորտներում: Երևի թե մեր միակ հույսը լինելու է համաշխարհային հայկական լոբիստական կենտրոն ստեղծելը, որը պետք է լինի այնքան հզոր, որ ինքը կարողանա պայմաններ թելադրել Սփյուռքի և ԱԳ նախարարություններին ու կորդինացնել համաշխարհային հայկական դիվանագիտական աշխատանքները համաձայն Հայ Դատի ռազմավարության: Այդ ուղղությամբ այսօր աշխատանքներ տարվում են և մնում է հուսալ, որ դրանք կլինեն առավելագույնս արդյունավետ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն