- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Թաներ Աքչամ.« Ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը»

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գտնվելով Միացյալ Նահանգներում  հայությանը կոչ է արել ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացը և միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ամենևին  չի նշանակում, որ  հայկական հարցը սառեցվում է ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվում:

Ամերիկահայության  հետ հանդիպման ժամանակ վերջիններս թուրք գրողին ասել են, եթե խնդիրը հարաբերությունների կարգավորումն է, ապա դա

վերաբերում է երկու պետություններին, իսկ եթե դրված է հաշտության հարց, որը ավելի երկար ու դժվարին գործընթաց է, ապա դրան պետք է ներգրավված լինեի ողջ հայ ազգն իր բոլոր շերտերով: Նույնը վերաբերում է և թուրք ազգին:

Սփյուռքահայերը միաժամանակ  կարծիք են հայտնել, որ ներկայումս հաշտության մասին խոսելն ավելորդ է, և խոսք կարող է գնալ միմիայն դիվանագիտական հարաբերությունների հաստատաման մասին:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Թաներ Աքչամը  պատրաստվում է նոր գիրք հրապարակել Հայոց Եղեռնի մասին: Նա ասել է, որ այն իր մեջ ներառելու է նաև  Հայոց Ցեղասպանությունը փաստող օսմանյան արխիվները: Նկատենք, որ Աքչամի վերջին տարիների ուսումնասիրությունների կենտրոնում հայկական հարցն է ու թուրքական մերժողականությունը:

Նոր հրատարակությունը  լույս կտեսնի 2011 թվականին:

ArmAr.am