Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Էրզրումցի գործարարաները կոչ են արել բացել հայ-թուրքական սահմանը

Փետրվար 2, 2010թ. 11:48

erzrumԱյն դեպքում, երբ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար Երևանի ու Անկարայի միջև շարունակվում են դիվանագիտական լարված շփումները, Էրզրումի գործարարները հանդես են եկել Հայաստանի հետ սահմանը բացելու կոչով ու ցանկությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:

Արևելյան Անտոլիայի արտահանողների միության նախագահ (DAİB) Ջեմալ Շենգելը, ելույթ ունենալով Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) ամսական ժողովում, նշել է, որ Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու նպատակով ընթացել են երկկողմ բանակցություններ և պատրաստվել նոր նախագծեր:

Նա հայտնել է նաև, որ մարտ կամ ապրիլ ամիսներին իրանցիների հետ Իգդիրում հիմնելու են ազատ առևտրի գոտի, որի համար ծրագրված է ներդնել 300-400 մլն դոլար:

Նշենք, որ Էրզրումը եղել է Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից մեկը (Վան, Բիթլիս (Բաղեշ), Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա (Սվազ)): Ըստ վարչատարածքային բաժանման` այն այժմ Թուրքիայի նահանգներից մեկն է: Հայոց Ցեղասպանությունից առաջ Էրզրումը գլխավորապես բնակեցված է եղել հայերով: Նահանգային կենտրոնն Էրզրում քաղաքն է: Էրզրումի հիմնադրումը վերագրվում է Ք.Ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին: Նրա անունից էլ առաջացել է քաղաքի հայկական անվանումը` Կարին: Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը:

ArmAr.am


«Արևելյան Անտոլիայի արտահանողների միության» նախագահ (DAİB) Ջեմալ Շենգել

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն