Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Էրդողանը ցուցում է տվել թուրք լրագրողներին` դուք նախ թուրք ազգի դատապաշտպաններն ենք

Մարտ 19, 2010թ. 16:49

n-7482-bԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների մասնակցությամբ կայացած համաժողովում անդրադարձել է իր` օրերս հնչեցրած հայտարարությունը` «100 հազար անօրինական հայերին արտաքսելու» մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Թուրքիայում: Նախ նա մեղադրել է լրագրողներին, իր խոսքը ոչ ճիշտ ներկայացնելու  մեջ: Ապա  «դասեր» տվել իրեն քննադատած թուրք  լրագրողներին.

«Կոչ եմ անում մեզ մարդկությունից դասեր տվող որոշ լրագրողների, ձեր դատապաշտպանական գործառույթը ճիշտ իրականացրեք։ Դուք, նախ թուրք ազգի դատապաշտպանն եք։ Նրանք թող նախ հայելու մեջ նայեն եւ նոր գրեն։ Վանա լճի Ախթամար կղզու եկեղեցին վերանորոգեցինք՝ առանց ինչ-որ մեկի կողմից հրաման ստանալու։ Դրանք չեն տեսնում։ Մեր երկրում հայ քաղաքացիների հետ կապված որեւէ խնդիր չի եղել։ Մենք այժմ աշխատում ենք մեր երկրից հեռացած սիրիացիներին ետ կանչել Թուրքիա։ Սա նույնպես չեն տեսնում։ Լոնդոնում իմ ասած «հայերին երկրից վտարել» արտահայտությունը BBC-ում եւ այլուր սկսվեց ետին իմաստով օգտագործվել եւ ավելացվել ու օգտագործվել է «անօրինական» բառը։ Ափսոս, որ այդ ամենը հեռուստատեսությունները եւ թերթերը օգտագործում են։ Ուզում եմ հիշեցնել, որ ես մեր երկրում առաջին վարչապետն եմ, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարզ արտահայտել եմ մեր վերաբերմունքը։ Ինձ ներողություն խնդրելու կոչ անողներին եմ դիմում, մենք շատ լավ գիտենք թե ումից ներողություն խնդրենք։ Ինձ համար շատ կարեւոր է թե ինչն է իմ ազգի համար վայել, որ լինի»,-նշել է Էրդողան

ArmAr.m

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն