Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Էրդողանին դարձրել են քավության նոխազ

Մարտ 22, 2010թ. 14:50

BAFE834Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում քննադատել են նրան հայերին արտաքսելու սպառնալիքների համար: Նամակը սկսվում է «Ամո՜թ վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանին» բառերով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայում ապօրինի բնակվող եւ աշխատող հայերին, որոնց թիվը, ըստ Էրդողանի հասնում է 100 հազարի, կարտաքսեն երկրից:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս պահանջում ենք, որ անպաշտպան միգրանտների մեջքի ետեւում ամոթալի քաղաքական առեւտուրը դադարեցվի»:

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Էրդողանը որոշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից իր զայրույթը թափել հայ գաղթականների վրա: «Վերջին շրջանում հայ խոցելի միգրանտները դարձել են Թուրքիայի քաղաքական գործիչների դյուրին ավարը: Նրանք դարձել են թիրախ, չնայած որ չունեն սոցիալական պաշտպանվածություն ու անձնական անվտանգություն:

«Չի կարելի թույլ տալ, որ հազարավոր մարդկանց ճակատագրերը մանրադրամ դառնան երրորդ երկրների խորհրդարանների որոշումների դեմ պայքարում»,- ասված է նամակում:

Իրականում  Թուրքիայի վարչապետը հայտարել է մի բան, որը բոլոր թուրքերի սրտի ցանկությունն է, բայց միջազգային հանրության առաջ բարբարոս չերևալու համար, բոլոր ուղղություններից սկսել են  քննադատության սլաքն ուղղել վարչապետի վրա, վերջինիս դարձնելով քավության նոխազ:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն