- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Եվրամիության ճնշման տակ Թուրքիան ստիպված զիջումների է գնում

Եվրամիությունը ստիպում է Անկարային երկրի ազգային փոքրամասնություններին լայն իրավունքներ տալ:

Կառույցի պահանջով` Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրի ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով շուրջօրյա հաղորդումներ հեռարձակելու թույլտվություն տալու որոշում է ընդունել: Որոշումը ներկայացվել է կառավարության վավերացմանը:

Հիշեցնենք, որ Եվրամիության ճնշման ներքո 2006 թ.-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրել էր, այն էլ ոչ բոլոր ազգային փոքրամասնություններին, եթերով հեռարձակել սեփական հողորդումները, սակայն` սահմանափակ ժամանակով: Ասենք, որ բոլոր հաղորդումները վերահսկվում են, իսկ եթերի ընթացքում հաղորդումների թուրքերեն թարգմանությունը պարտադիր է: Հաղորդումներում արգելված է հակակառավարական   արտահայտություններ հնչեցնել:

Հավանականությունը մեծ է, որ շուրջօրյա եթեր տրամադրելու դեպքում էլ Թուրքիայի կառավարությունը նույնպիսի վերահսկողություն կսահմանի:

ArmAr.am