Գլխավոր » Infowar, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Դատապարտվում է ադրբեջանական միակողմանի քարոզչությունը

Նոյեմբեր 16, 2010թ. 13:45

ArzaxՀուլիսի 7-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ եւ Գերմանական խորհրդարանական ընկերակցության աջակցությամբ Բեռլինում անցկացվել է երկկողմ փակ գիտաժողով` ,,Փախուստ եւ արտաքսում. ոճիր մարդկության հանդեպ‘խորագրով, որի ընթացքում քննարկվել են Ղարաբաղի հակամարտությանն առնչվող նյութեր:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ադրբեջանցի պատգամավորները, սովորության համաձայն, կրկին խեղաթյուրել են հակամարտության էությունը. փաստը արձանագրվում է դեռեւս գերմանացի պատգամավորներին ուղարկված հրավիրատոմսերի տեքստում, որտեղ հիշյալ միջոցառումը ներկայացվում է իբրեւ ,,Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատմության, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ վերջապես հարավկովկասյան տարածաշրջանում հայերի անբացատրելի եւ անհասկանալի գոյության վերաբերյալ:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիրների հայաստանյան միությունը դատապարտում է նման միակողմանի, զուտ քարոզչություն պարունակող հավաքի անցկացումը այն էլ մի երկրում` Գերմանիայում, ով Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որդեգրել է հավասարակշիռ եւ կառուցողական մոտեցում :

Չվիճարկելով գիտաժողովի անցկացման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը` մենք մեր մտահոգություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ միջոցառմանը ներկայացված չեն եղել հակամարտության կողմերից Հայաստանն ու Ղարաբաղը: Մեր ունեցած տեղեկություններով` հայկական կողմի մասնակցության բոլոր փորձերն արգելափակվել են: ՄԽԿ-միությունն այս առիթով բաց նամակ է ուղղել միջոցառմանը մասնակից ԳԴՀ-ի խորհրդարանի մի շարք պատգամավորների` արտահայտելով իր անհամաձայնությունն ու դժգոհությունը միջոցառմանը Ադրբեջանի ներկայացրած խեղաթյուրված պատմաքաղաքական փաստերի, ինչպես նաեւ միջոցառմանը Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների բացակայության կապակցությամբ:

Ի պատասխան վերոնշյալ նամակի` միությունը ստացել է հետեւյալ արձագանքները.

Վոլֆգանգ Բյորնզն, հարավկովկասյան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ (CDU/CSU). ,,Փախուստ եւ արտաքսում. ոճիր մարդկության հանդեպ‘‘ միջոցառմանն ուղղված Ձեր քննադատությունը, որին ես անձամբ չեմ մասնակցել, Դուք համոզիչ կերպով հիմնավորել եք: Ձեր լուրջ դիրքորոշումը եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք պետք է այս թեմայի հետ կապված առավել նրբանկատ մոտեցում ցուցաբերենք եւ մեր մտորումներում բոլոր կողմերի տեսանկյունները ներգրավենք: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ իմ աշխատանքային գործունեության ընթցքում կփորձեմ դա անելե:

Թոմաս Զիլբեհորն, Բունդեսթագի Քրիստոնեա-սոցի-ալական խմբակ-ցության (CSU) արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ. ,Վերոհիշյալ մեջոցառմանն իմ մասնակցությունը եւ հայ-ադրբեջանական, ցավոք, դեռեւս հակամատությամբ հագեցած հարաբերությունների վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ունենալը պետք չէ որեւէ կերպ նույնականացնել: Որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-սոցի-ալական խմբակ-ցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ` քաջատեղյակ եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի խնդրայնությանն ու զգայունությանը: Ես միանշանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ: Դրա համար երկուստեք հարկավոր է երկխոսության եւ հաշտեցման բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Երկու կողմերին էլ կոչ է արվում զերծ մնալ գործընթացը վտանգող քայլերից: Ուրախ եմ, որ Հայաստանյան խորհրդարանական կրթաթոշակակիրների միությունը կիսում է այս մոտեցումը եւ հայտնում եմ իմ լավագույն բարեմաղթանքները` Ձեր հետագա աշխատանքների համարե:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակակիրների հայաստանյան միություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն