Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Դավութօղլուն Քլինթոնին դժգոհել է Կոնգրեսի Ցեղասպանության բանաձևից

Փետրվար 19, 2010թ. 13:27

output_fileՆախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր:

Իրանի նախագահ Ահմադինեժադի և արտգործնախարար Մոթաքիի հետ կայացած հանդիպման մանրամասները Քլինթոնին հաղորդելով` Դավութօղլուն հավաստիացրել է, որ առկա միջուկային ճգնաժամը դիվանագիտորեն հաղթահարելու համար դեռ բավականաչափ պարարտ հող կա:

Աղբյուրի համաձայն` իրանական հարցը Միացյալ Նահանգների և Թուրքիայի համար լայն համագործակցության ասպարեզ է բացում:

Դավութօղլուն հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին,  հղելով հետևյալ ուղերձը. «Այդպիսի բանաձևը ոչ մեկի օգտին չէ: Այդ բանաձևի ընթացքը դադարեցրեք»:

Դավութօղլուի ընդգծմամբ` Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված արձանագրություններն անկախ ամեն ինչից կյանքի կոչելու ցանկությունը ունի:

«Այդ իրավիճակում մեզ վրա ճնշում գործադրել, թե «ճանաչեք Ցեղասպանությունը», ոչ մի տրամաբանական հիմնավորում չունի»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ «Radikal»-ի` նույն «մեսիջը» նախօրեին հղվել է նաև Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդական Վիլիամ Բուրնսին:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն