Գլխավոր » Infowar, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Դավիթ Ջամալյան. Հայաստանը արցախահայության անվտանգության երաշխավորն է

Դեկտեմբեր 25, 2010թ. 15:00

David-JamalyanԲոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր դինավագիտական-հոգեբանական պատերազմը և փորձելու է հայավնաս բանաձևեր առաջ քաշել միջազգային տարբեր ատյաններում:  Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը զբաղված է միայն դրանով ու արտասովոր ոչինչ դրանում չկա: Եկող տարում ակնկալում է նաև տեղեկատվական ոլորտում դիվերսիաներ, քանի որ անցնող տարում էլ դրանց պակասն առանձնակի չի եղել. հայտարարել է ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

«Այս իմաստով 2010թ-ին ադրբեջանցի թուրքերն, օրինակ, առաջ քաշեցին այն կեղծ տեսակետը, թե Հայաստանը պատմական Ադրբեջանի տարածքի վրա ստեղծված պետություն է ու նաև այն կեղծ թեզը, թե պատմական ադրբեջանական հողերի վրա հայերն երկու անգամ չեն կարող ինքնորոշվել»,- նկատել է ռազմական հոգեբանը:

Ըստ Դավիթ Ջամալյանի, այդ թեզն անձամբ Ալիևն է ձևակերպել, և փորձ է արվում այն տարբեր միջազգային ատյաններում զարգացնել: «Հայկական կողմն էլ շարունակաբար հակադրվում է այդ ջանքերին` ներկայացնելով մերկ ճշմարտությունը»:

Դ.Ջամալյանի դիտարկմամբ, ամբողջ անցած տարվա ընթացքում ադրբեջանցիները փորձեցին տարբեր միջազգային ատյաններում շեշտադրել այն, թե ինչո՞ւ են մեր զինված ուժերը տեղակայված Արցախում և կամ ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները ներգրավված Արցախի պաշտպանության գործում:

Իր խոսքն ուղղելով  ադրբեջանական լսարանին` ռազմական հոգեբանը տեղեկացրեց.«Առկա ռազմական դոկտրինը, որը կանխորոշում է մեր երկրի ռազմական պաշտպանության քաղաքականության ստրատեգիան, հստակ նախանշում է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է դառնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր: Այսօր ապրում ենք սպառնացող պատերազմի պայմաններում: Ահա այս փուլում հենց այդ դոկտրինը մեզ տալիս է արցախահայության անվտանգությունն ապահովելու հնարավորություն»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն