Գլխավոր » Infowar, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Դավիթ Ջամալյան. «Ադրբեջանը շտկումներ է մտցրել հակահայկական քարոզչության մարտավարության մեջ»

Օգոստոս 19, 2011թ. 13:15

DavitԱդրբեջանը մի շարք շտկումներ է մտցրել հակահայկական քարոզչության մարտավարության եւ ռազմավարության մեջ: Այդ մասին օգոստոսի 19-ին կայացած ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այն միտքն էր հայտնել, որ պետք է այնպես անել, որ Ղարաբաղի հայերը իրենք քվեարկեն Ադրբեջանի կազմում ընդգրկվելու օգտին:

Այժմ փորձեր են արվում այդ գաղափարը գործնականում իրականացնել, ընդ որում, հետաքրքիր իրադրություն է ստեղծվել` հակահայկական քարոզչությունն ու ատելությունը չեն նվազում, այլ զուգահեռաբար ներմուծվում է «լավ հայի» կերպարը, ով ժողովուրդների բարեկամություն կողմնակից է: Այդ «լավ հայերի» կերպարի ներքո Ջամալյանը ներկայացրել է խաղաղասիրական ձեռնարկումների Կովկասի կենտրոնի ղեկավար Գեւորգ Վանյանը: Ջամալյանի դժգոհությունն է հարուցել մասնավորապես Վանյանի` Երեւանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նախաձեռնությունը: Ընդ որում, այդ նախաձեռնությունը ժամանակին մեծ խանդավառություն չի առաջացրել Ադրբեջանում:

Ռազմական փորձագետի կարծիքով, նմանօրինակ ակցիաները ոչ միայն չեն նպաստում երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, այլեւ անուղղակիորեն հակառակ էֆեկտ են ունենում: Ջամալյանը կարծում է, որ «լավ հայերի» կերպարի ստեղծմանը զուգահեռ կարող են ակտիվանալ նաեւ միջազգային կառույցները: Դա կարող է արտահայտվել քաղաքական ենթատեքտով տարբեր գրանտային ծրագրերի իրագործմամբ, որոնց իրական նպատակը ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հարաբերությունների կարգավորումն է, այլ երիտասարդության շրջանում ղարաբաղյան հարցի լուծման ադրբեջանական մոտեցումների ներմուծումը:

Այդ առումով վտանգ են ներկայացնում նաեւ աղանդները: Ջամալյանը շեշտել է, որ հայկական կողմը, մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, եւ որոշակի փուլում իսկապես խոսակցություն կգնա հայերի եւ ադրբեջանցիների համագործակցության եւ խաղաղ գոյակցության համար. «Բայց անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի` խաղաղությունը հնարավոր է միայն հայկական կողմի` արդարությունից հրաժարվելու դեպքում»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն