Գլխավոր » Politics, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Գերմանիայի ձախերի նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

Ապրիլ 8, 2015թ. 02:34
Գերմանիա

Գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության անվերապահ ճանաչման նախաձեռնությամբ: Բունդեսթագի պատգամավորների ներկայացրած առաջարկը, Yerevantimes.am-ի թարգմանությամբ, ներկայցնում ենք ստորև.

1915/1916թթ. հայերի Ցեղասպանության 100-րդ տարելից-Գերմանիան պետք էաջակցի լուսաբանմանը և հաշտեցմանը

Բունդեսթագը պետք է վճռի.
Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է.

Գերմանիայի Բունդեսթագը հիշում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում աքսորի և ջարդերի հետևանքով զոհվածներին, ինչը հանգեցրեց Անատոլիայի հայ բնակչության գրեթեամբողջականոչնչացմանը: Ըստգիտական հաշվարկների՝ ոճրագործությանը զոհգնացին 1.5 միլիոնմարդ:

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից պարբերաբար պլանավորված և կազմակերպված հայ բնակչության ոչնչացումը որպես Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության պատժի և կանխարգելման մասին կոնվենցիայի: Ըստ գիտական հետազոտությունների՝ արամեացի-ասորի բնակչությունը Ցեղասպանության հանցագործության մեջ ներկայացվում է զոհերի մեկ ուրիշ խումբ:

Գերմանիայի Բունդեսթագը զղջում է, որ հայերի ոչնչացմանը Գերմանական կայսրությունը կրել է պատմական պատասխանատվություն: Պաշտպանություն ստանալով ռազմական դաշնակից Գերմանական կայսրության կողմից՝ երիտթուրքական կառավարությունը ողջ ուժով իրականացնում էր իր միատարր քաղաքականությունը: Գերմանիան միջամտում էր որպես հովանավոր պետություն՝չնայած բազմակողմանի տեղեկությունները ազդու չէին իր օսմանյան դաշնակիցների մոտ, որպեսզի կանգնեցնեն գազանությունները: Առաջին աշխարհամարտի ավարտին իշխանությունից զրկված երիտթուրքական կառավարության ղեկավար կազմակերպիչներին միջազգային քրեական հետապնդումից ապաստան ու պաշտպանություն տրվեց Գերմանիայում: Գերմանական կայսրությունը պետք է նաև իրեն վերագրեր Օսմանյան կայսրությունում տեղակայված իր զինվորականության գործելակերպը, որ երբեմն ստորագրում էր Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարության աքսորի հրամանները և որոշ դեպքերում ակտիվ կերպով մասնակցություն էր ունենում հայկական ինքնապաշտպանական մարտերի ճնշմանը: Գերմանիայի Բունդեսթագը հայցում է հայերի ներողամտությունը, Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության մասնակցության համար:

Գերմանիայի Բունդեսթագը հաստատում է Ցեղասպանության հանցագործության քաղաքական հետևանքների և Գերմանական կայսրության նախկին դերի ակտիվ պարզաբանման անհրաժեշտությունը: Սա մասնավորապես պահանջում է 15-րդ ընտրաշրջանից Բունդեսթագի առաջարկի («1915թ. հայերի արտաքսման և ջարդերի մասին հիշողությունն ու մտքերը-Գերմանիան պետք է նպաստի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանը» (Bundestagsdrucksache 15/5689)) ամբողջական տեղափոխում: Այդ տեսակետից կրթության բնագավառում պետական քաղաքականությանը արվելու է առաջարկ. նպաստել, որ հայերի արտաքսման և ոչնչացման վերանայումը հաջորդի որպես 20-րդ դարում էթնիկ կոնֆլիկտների պատմության (նաև Գերմանիայում) վերանայման մաս»: Բացի Բրանդենբուրգ դաշնային երկրից հայերի Ցեղասպանությունը մինչ այժմ ոչ մի դաշնային երկրի դպրոցական դասընթացի ուսումնական ծրագրերի մեջ ներառնված չէ:

Գերմանիայի Բունդեսթագը հարգում է այս ամենը նկատի ունեցող այն բոլոր գերմանացիների և թուրքերի ջանքերը, որոնք դժվար հանգամանքներում և հակառակ իրենց կառավարությունների դիմադրության՝ խոսքով ու գործով նպաստել են հայերի գոյության իրավունքին և կանանց, տղամարդկանց ու երեխաների փրկությանը: Չնայած շատ գերմանացի անհատների անթիվ բացատրական գրություններին (որոնց մեջ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Կառլ Լիեբքնեխթը, Էդուարդ Բերնշթայնը, Գեորգ Լեդեբոուրը, Գեորգ Գրադնաուերը, Ֆիլիպ Շայդեմանը և Մատիաս Էրցբերգերը, ինչպես նաև ավետարանական և կաթոլիկ եկեղեցիներից այնպիսի կարկառուն անհատներ, ինչպիսիք են Յոհաննես Լեփսիուսը, Ադոլֆֆոն Հարնաքը և Լորենց Վերթմանը)՝ գերմանական կայսերական կառավարությունը խուսափեց իր օսմանյան դաշնակցի վրա ազդու ճնշում գործադրելուց: Պատմական հիշողության մեջ մեծ է գրող և պացիֆիստ Արմին Թ. Վեգների ավանդը, որը Առաջին աշխարհամարտի ժամանակ, որպես զինվորական բժիշկ, դարձավ Ցեղասպանության ականատես և իր կյանքը մեծ վտանգի ենթարկելով՝ լուսանկարելով հաստատում էր դաժան իրադարձությունը: Օսմանյան բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց մեջ նահանգապետներ և շրջանային կառավարիչներ, ինչպես օրինակ` Ֆաիք Ալի բեյը, Մեհմեդ Ջելալ բեյը, Մուստաֆա աղա Ազիզօղլուն և Հուսեին Նեսիմի բեյը, որոնք կենտրոնական կառավարության աքսորի հրամաններին հակառակվում էին, ազատվեցին իրենց պաշտոնից, սպանվեցին կամ մահապատժի ենթարկվեցին: Այս, մինչ օրս թաքնված հերոսները կարող են օրինակ ծառայել Թուրքիայի երիտասարդ պատմությունը վերանայելիս:

Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է վերջին տարիներին Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ աճող բաց քննարկումը, սակայն հաստատում է օրենքով երաշխավորված կարծիքի ազատության անհրաժեշտությունը: Չնայած թուրքական քրեական իրավունքի մեղմմանը՝ շարունակվում է ճնշումը հրապարակայնորեն Ցեղասպանության ոճրագործությամբ զբաղվող գիտնականների, լրագրողների, արվեստագետների, ինչպես նաև ֆիլմարտադրողների նկատմամբ:

Գերմանիայի Բունդեսթագը խրախուսում է Թուրքիայում այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են Ցեղասպանության հետագա լուսաբանման և Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար:

Գերմանիայի Բունդեսթագը պահանջում է Դաշնային կառավարությունից,

1.Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության անվերապահ ճանաչում:

2.«1915թ. հայերի արտաքսման և ջարդերի մասին հիշողությունն ու մտքերը-Գերմանիան պետք է նպաստի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանը» (Bundestagsdrucksache 15/5689) 15-րդ նստաշրջանի Բունդեսթագի առաջարկը լիովին շրջանառության մեջ դնել և հաստատել դպրոցական դասընթացի ուսումնական ծրագրերում Ցեղասպանության թեման կազմելու նպատակով դաշնային երկրների կրթության նախարարների տեղի ունեցող կոնֆերանսի շրջանակներում:

Քաղաքականության շրջանակներում հոգ տանել, որ այն բոլոր գերմանացիները, որոնք պայքարելեն հայ բնակչության գոյության իրավունքի համար, հավասարապես գնահատվեն:

4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը գերմաներեն-լեհերեն դասագրքերի օրինակով գերմաներեն-հայերեն դասագրքեր կազմելու համար ստեղծել հանձնաժողով, որպեսզի այս շրջանակներում երկու երկրների պատմաբանների շնորհիվ ընդհանուր պատմության դասագրքերի մշակման հնարավորություն տրվի:

Ընդ որում օգնել, որ թուրքերը և հայերը հասնեն համաձայնության պատմական հանցանքի լուսաբանման, հաշտեցման ու ներման միջոցով, և սրա համար թուրքական կառավարությանը համապատասխան միջոցներ առաջարկել, ինչպես նաև ֆինանսապես օգնել, որպեսզի Թուրքիայում հիշատակման և ընդհանուր հանդիպման վայր ստեղծվի, ինչպես օրինակ՝թուրք-հայկական հաշտեցման նպատակով հաստատության հիմնում,

Հանդես գալ թուրքական կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ Ժողովի դեմ՝ Թուրքիայում մասնավորապես հայերի կողմից կարծիքի արտահայտման կատարյալ ազատության համար և պահանջել Թուրքիայի քրեական օրենսգրքում ներկա բոլոր դեռևս հակասող օրենքների վերացում:

Ընդդեմ թուրքական կառավարության՝ շեշտել երկրի պատմությունը հասարակական և քննադատական լուսաբանմանը ակտիվորեն պաշտպանելու և անձամբ դրանով հանդես գալու անհրաժեշտությունը, որ ընդհանուր առմամբ հասարակությանը մատչելի դառնան ոչ միայն այս հարցի առթիվ Օսմանյան կայսրության պետական փաստաթղթերը, այլև արտաքին գործերի նախարարության արխիվից Գերմանիայի կողմից Թուրքիային հանձնված պատճեները:

Ընդ որում աջակցել, որ Թուրքիան և Հայաստանը միջպետական հարաբերությունների կարգավորման նախկին ջանքերը կրկին բարելավեն:

Հիմնավորում

100 տարի առաջ 1915թ. ապրիլի 24-ին միայնակ իշխող երիտթուրքական կառավարական կուսակցության, Միություն և առաջադիմություն կոմիտեի հրամանով (թուրքերեն` ,,Ittihad ve Terakki Cemiyeti,,), Ստամբուլի հայ քաղաքական և մշակութային էլիտան ձերբակալվում, առևանգվում և մեծամասամբ սպանվում է: Ձերբակալությունները կազմում էին հայ բնակչության, նաև մյուս համայնքների, ինչպես արամեցի-ասորի, նաև քաղկեդոնական քրիստոնյաների պետականորեն ծրագրված ու կազմակերպված զանգվածային ոչնչացման առաջին քայլը:

Այդ ժամանակից ի վեր ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի օր է ողջ աշխարհի հայերի համար: Երբ Կենտրոնական Եվրոպայի երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա) կողմում Օսմանյան կայսրությունը մտավ պատերազմի մեջ, Օսմանյան բանակում ծառայող հայ զինվորներին կենտրոնացրին աշխատանքային գումարտակներում և մեծ մասը սպանվեց: Հայ կանայք, երեխաներ և ծերեր 1915թ. վաղ գարնանից ոչ միայն Արևելքի ճակատային շրջաններից, այլև ողջ Անատոլիայից տարագրվեցին և սիրիական անապատով մահվան երթի ուղարկվեցին:

Փախստականների հոսանքները հաճախ թիրախ էին նախապես տեղեկացված հրոսակախմբերի կողմից, որոնք տարագիրներին ուղեկցող զինված պահակայինների մասնակցությամբ մասամբ կողոպտում ու կոտորում էին: Ընդսմին, անչափահաս աղջիկներ և տղաներ հաճախ առևանգվում և ստրկացվում էին: Աքսորավայր հասնող տարագիրների բնակեցման համար ոչինչ ձեռք առնված չէր: Թուլացած և հիվանդություններից հաշմված մարդիկ կենտրոնացված էին լքված քարավանատներում ու հասարակ վրանաճամբարներում և մինչև իսկ թողնված առանց համապատասխան սննդի ու մաքուր խմելու ջրի:

Ցեղասպանության վերջնական փուլում ճամբարներում պարբերաբար տեղի էին ունենում զանգվածային ջարդեր հատկապես դրա համար առաջադրված հատուկ զորամասերի կողմից, որոնք մեծամասամբ զորակոչված էին բնակչության որոշակի խմբերի (քրդեր, չեչեններ, չերքեզներ)նախապես ներում շնորհված դաժան հանցագործներից և քաղաքացիներից: Շատ շրջաններ, որոնցից հայ բնակչությունը քշվեց, բնակեցվեցին մինչ այդ քոչվորական կյանքով ապրող քրդերով և Բալկանյան պատերազների հետևանքով փախստական դարձած մուսուլմաններով, որոնք մեծապես հորդեցին Օսմանյան կայսրություն:

Գերմանական կայսրությունը՝ որպես Օսմանյան կայսրության հովանավոր պետություն և գլխավոր դաշնակից, խորապես ներգրավված էր հանցագործության մեջ: Չնայած աքսորյալների զանգվածային ոչնչացման մասին քաղաքական և ռազմական ղեկավարության վաղաժամ և անթերի տեղեկություններին` գերմանական կայսերական կառավարությունը ազդու չէր իր Օսմանյան դաշնակցի մոտ, որպեսզի հայ բնակչության ոչնչացումը կանխի: Երբեմն նաև երիտթուրքական կառավարության աքսորի հրամանը ստորագրվում էր Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական զինվորականության կողմից, և կազմակերպվող աքսորի դեմ տեղի հայերի ապստամբության փորձերը գերմանացիների օգնությամբ ճնշվում էին:

Գերմանական ձեռնարկությունները, ինչպես օրինակ Ֆիլիպ Հոլցման բաժնետիրական ընկերությունը Բաղդադի երկաթուղագիծը կառուցելիս տասնյակ հազարավոր հայերի դրեց հարկադիր աշխատանքի մեջ, որոնք անվճար Օսմանյան բանակի կողմից «վարձով տրվում էին» և անմիջապես հետո անարգել մահվան էին ուղարկվում: Գերմանական բանկը և Վիկտորիա ապահովագրական բաժնետիրական ընկերությունը օգուտ էին քաղում հայ բնակչության կապիտալ ներդրումներից և ապահովագրություններից: Այդուհետ Բեռլինը պատերազմից հետո, չնայած Ցեղասպանության Թուրքիայի ղեկավար պատասխանատուներին (որոնց մեջ նախկին օսմանյան ներքին գործերի նախարար (վարչապետ) Թալեաթ փաշան) բազմիցս հանձնելու խնդրանքին, միջազգային քրեական հետապնդումից պաշտպանելու համար տալիս էր քաղաքական ապաստան:
Ըստ անկախ հաշվարկների՝ աքսորին և ջարդերին զոհ գնացին 1.5 միլիոն հայ: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը գիտակցելով իսկ, որ աքսորը մեծ մարդկային ողբերգություն էր, մինչ օրս սակայն հերքում է` հակառակ փաստերի, որ Օսմանյան կառավարության կողմից իրականացված զանգվածային մահերը և ջարդերը ծրագրված էին: Հայ բնակչության դեմ թուլատրված դաժանությունը մշտապես արդարացվում էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում շատ հայեր Ռուսաստանի կողմում կռվում էին Օսմանյան կայսրության դեմ:

Ճիշտ է, այս հարթությունից տարելիցի նախօրեին զոհերի բարեկամներին իր կարեկցությունն արտահայտեց այն ժամանակվա վարչապետ, 2014թ. Թուրքիայի գործող նախագահը և հայերի հանդեպ իրականացված գործողությունները բնորոշեց որպես «անմարդկային»: Սակայն մինչև այժմ նա շարունակ հերքում է ոճրագործության ցեղասպանական բնույթը: Դրան հակառակ, քաղաքացիական հասարակության մակարդակով, գիտության մեջ և զանգվածային լրատվամիջոցներում մի քանի տարի շարունակ արձանագրված են պատմական դատողության քննադատական բնույթի զարգացում:Նաև թրքահայ լրագրող և գրող Հրանտ Դինքի սպանության անբավարար իրավական ու քաղաքական վերանայումը ցնցեց Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը:

Այդ պատճառով Թուրքիայում հատկապես պատմության պաշտոնական դոկտրինի քննադատների համար մամուլի և կարծիքի ազատության լիարժեք տրամադրումը մնում է ժողովրդավարացման գործընթացի շարունակման և երկրի` ԵՄ- ան անդամակցության փորձաքար: 2005թ. 90-ամյա տարելիցին Գերմանիայի Բունդեսթագի առաջարկը ուղղված էր՝ պարզելու ոճրագործությունը և նպաստելու Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանը: Օրինակ՝ պատմական փաստերի և նրա քաղաքական հետևանքների մասին գիտելիքները պետական կրթական համակարգի շրջանակներում բոլոր աշակերտներին փոխանցելու այս պատվերը մինչ օրս անկատար է մնում: Այդպիսով նաև Գերմանիայում պատմության այս գլուխը պատշաճ չի վերանայվում:

Պատգամավորներ Ուլլա Ջելպկեի, Կատրին Կուներտի, Վոլֆգանգ Գեհրքեի, Յան վան Ակենի, Քրիստինե Բուխհոլցի, Սևիմ Դաղդելենի, դր. Դիթեր Դեհմի, Աննեթե Գրոթի, Հայկե Հենզելի, Ինգե Հյոգերի, Անդրեյ Հունկոյի, Միքայել Լոյթերթի, Ստեֆան Լիբիխի, Նիեմա Մովասսատի, դր. Ալեքսանդր Նոյի, Ալեքսանդր Ուլրիխի, Կատրին Ֆոգլերի և Ձախերի ֆրակցիայի կողմից:

Թարգմանությունը` Անի Հակոբյանի
http://armeniangenocide100.org/german-left-partys-initiative-on-armenian-genocide-centennial/

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն