Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Բայց և այնպես WikiLeaks-ն իր գործն արեց

Դեկտեմբեր 14, 2010թ. 10:05

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ դեկտեմբերի 12-ին: Ըստ ԱՄՆ պաշտոնական հաղորդագրության, Միացյալ Նահանգների նախագահն իր ափսոսանքն է հայտնել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ, նշելով, թե դրանք չպետք է շեղեն երկու երկրներին իրենց համագործակցությունից:

Ըստ նույն աղբյուրի, երկու երկրների ղեկավարները նշել են, թե շարունակելու են աշխատել օրակարգային հարցերով, եւ որ գաղտնազերծված հրապարակումները չեն ազդել երկու երկրների հարաբերությունների եւ համագործակցության վրա:

WikiLeaks-ի հրապարակումների «անհետեւանք» լինելու մասին է փորձել հավաստիացնել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ` «Աքչամ» պարբերականին տված հարցազրույում` Թուրքմենստան այցելությունից վերադառնալուն պես: Դավութօղլուն հարաբերությունների չխաթարման մասին խոսել է Թուրքիա-Ադրբեջան կտրվածքովՙ այն դեպքում, երբ թուրքական մամուլը բոլոր տարբերակներով անդրադարձել է Ալիեւ կրտսերի հակաթուրքական գնահատականներին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն