Գլխավոր » Մշակույթ

Արքայազնը, որը ընկեցիկ էր

Օգոստոս 11, 2009թ. 15:33

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

arqaiaznՔիչ չեն եղել անհատներ, ովքեր արքայազնի գիտակցությամբ իրենց կյանքն ապրելով՝ մի օր իմացել են, որ խաբված ինքնությամբ են առնչվել աշխարհին ու մարդկանց, և այսօր խնդիր ունեն ճանաչելու սեփական անձը։ «Վերջապես՝ ո՞վ եմ ես» հարցադրումը նրանցից ոմանց, գուցե, խելագարության է հասցրել, ոմանց խեղճացրել, ոմանց էլ չարացրել ու դարձրել հարձակողական։ Ու եթե այս հարցադրումն այդքան հրատապ չլիներ, անշուշտ, սեփական ինքնության սահմաններից դուրս ապրող մարդկանց մասին սյուժեներն այսքան շատ չէին լինի գրականության մեջ։
Մեր դարում Ադրբեջան անունը կրող պետության մեջ ապրում է մի քանի միլիոնանոց հանրություն, որն ընկեցիկ լինելով` իրեն արքայազնի պես է պահում: Շատ է խոսվել այն մասին, որ մեկդարից էլ պակաս պատմություն ունեցող այս պետությունը սեփականել է Ատրպատականի արաբահունչ անունը, անշուշտ, ունենալով հեռահար նպատակներ: Ու հենց պետությունն էլ փորձում է` իրեն ադրբեջանցի ազգության ներկայացուցիչ գիտակցող հատվածի համար մի փառահեղ պատմություն հորինել, որով կարողանան հպարտ, արարող ու շատերին էլ գերազանցող զգալ: Իսկ դա հնարավոր է անել (քանի որ սեփականը չունի) այսպես` այն տարածքներում, ուր Ադրբեջանը որպես պետություն ստեղծվել է ընդամենը 9-ը տասնամյակ առաջ, առկա քաղաքակրթության հետքերն իրենը հռչակելով:
Ադրբեջանական կողմի նման մի փորձի մասին «Երևան. 7օր» թերթում գրել էր հոգեբույժ Հարություն Մինասյանը. «Ձեռքիս է Մոսկվայի «Նաուկա ի ժիզն» հանդեսի 1988թ. հունիսյան համարը, որում տպագրված է բաքվեցի Կ. Բաբաևի ֆոտոտեղեկատվությունը` մի «կարևոր» գյուտի մասին: Հոդվածի հեղինակը նշում է, որ «Կոբիստանի քարե պատկերասրահը» հոդվածում նշված բաքվեցին պատմում է Բաքվից 60 կմ հեռավորության վրա հայտնաբերված նախնադարյան մարդու մի բնակավայրի մասին, որտեղ 35-40 հազար տարվա վաղեմություն ունեցող կենդանիների ոսկորներ են գտնվել: Իսկ 10 000 տարվա հնության ժայռապատկերներից մեկում պատկերված է մի տեսարան, որը հիշեցնում է ադրբեջանական «Յալլի» պարը: Բաբաևի եզրակացությունը, իհարկե, մեկն է` ժայռապատկերներն արել են այդտեղ բնակված հնադարյան մարդիկ` այսօրվա ադրբեջանցիների նախնիները… Հարություն Մինասյանը, այնուհետև, նշում է. «Ադրբեջանական ազգի մասին գիտական աղբյուրներից տեղեկանում ենք, որ այն կազմավորվել է վերջին մի քանի դարերի ընթացքում` այդ տարածք ներխուժած սկյութական տարբեր ցեղերի, որոնց շարքում հիշատակվում է «սակերի» կոչվող քոչվոր ցեղախումբը, նաև աղվանական 26, արաբական, սելջուկական, թաթարական, թուրքական քոչվոր ցեղերի, միջինասիական ծագմամբ օղուզական և թուրքմենական ցեղախմբերի միախառնումից և միաձուլումից: Ուշադրություն դարձրեք, ոչ մի տեղ չի հիշատակվում «ադրբեջանցի» անվանումը:
Հիշեցնենք, որ «Բաքու» բառը դարասկզբի հայկական գրավոր խոսքում «Բագո» ձևն ուներ, լեզվաբանական տարրական գիտելիքներն իսկ բավարար են տեղեկացված լինելու համար, որ հնդեվրոպական շատ լեզուներում այն նույնանում է «աստված» բառի հետ է (հիշենք ռուսերեն «բոգ»-ը կամ հենց հայերեն «բագին»-ը, «Բագարանը»):
Ամերիկան նվաճած եվրոպացիները երբևէ չփորձեցին իրենցը հռչակել ացտեկների, մայաների, ինկերի ու մյուսների ստեղծած քաղաքակրթական նմուշները: Նրանք իրենք մշակույթի կրողներ էին և ուրիշինը սեփականելու, դրանով իսկ ինքնահաստատվելու խնդիր ամենևին չունեին:
Իսկ ինչպես ինքնահաստատվեն մեր հարևան ադրբեջանցիները, եթե իրենց գոյության մեկ հարյուրամյակի ընթացքում որևէ բան չեն ստեղծել: Բացի այն, որ վարպետացել են ուրիշինը կեղծելու և անտեղյակներին որպես սեփական մշակույթ մատուցելու մեջ: Այստեղ են ասել` բոշան փաշա չի դառնա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`