Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունը կառուցում է իր ժողովրդավարությունը

Հունվար 28, 2011թ. 14:18

ZaruhiՆերկայացնում ենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում ընդունված Արցախի Հանրապետության վերբերյալ գրավոր հռչակագիրը: Նկատենք, որ փաստաթղթի վերաբերյալ լիագումար նիստում ընդգծված դիրքորոշմամբ բարձրաձայնել է  Մեվլութ Չավուշօղլուն: Տեղեկացնենք, որ փաստաթղթի ներքո ստորագրել են ԵԽԽՎ 30 պատվիրակներ, այդ թվում նաև ՀՀ պատվիրակության անդամները:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թ.թ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (ԱՐՑԱԽ) երբեք այդ պետության կազմում չի եղել: Քեմալա-բոլշևիկյան «գործարքի» պատճառով էր Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում:

1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետևել են և կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ:

Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով, որոնցից կարևորագույնը 2006 թվականի Սահմանադրական հանրաքվեն էր:

Այդ հանրաքվեին, ինչպես նաև նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի ընտրություններին հետևել և ժողովրդավարական են որակել բազմաթիվ միջազգային դիտորդներ, փորձագետներ և լրագրողներ: Լեռնային Ղարաբաղում գործում են տասնյակ կուսակցություններ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և ԼՂՀ-ի շուկայական տնտեսությունն ու ազգային օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային չափանիշներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն կառուցելու իր նպատակադրմամբ այսօր կայացած պետություն է և արժանի է այլ պետությունների ճանաչմանը և միջազգային հեղինակավոր կառույցների անդամակցությանը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն