Գլխավոր » Լրահոս

Արամ Կարպետյանն իր միտքն ու բազուկն է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանին

Սեպտեմբեր 10, 2009թ. 17:22

«Հայ ազգային կոնգրեսը և Սերժ Սարգսյանը որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն և չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ». ասում է “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Արամ Կարապետյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Ս.Սարգսյանի և ՀԱԿ-ի տեսակետների միջև որոշ տարրերի տարբերություն կա, սակայն դրանք մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, ինչն ընդունելի չէ Արամ Կարապետյանի համար:

Սակայն դա ամենևին չի խանգարում, որ Կարապետյանը  ներքաղաքական այլ   խնդիրների  շուրջ համագործակցի ՀԱԿ-ի հետ:

Պարզվեց, որ երկամսյա բացակայությունից հետո  կրկին  հայրենիք վերադարձած Կարապետյանը այսօր զբաղված է մի շատ լուրջ գործով`  համագործակցության «եզրեր է փնտրում» իր ու  այն քաղաքական ուժերի միջև,   ովքեր դեմ են, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նախաստորագրված  արձանագրությունները քննարկվեն  խորհրդարանում:

Կարապետյանին շատ դուր է եկել Րաֆֆի Հովհաննիսյանի` խորհրդարանական մանդատից հրաժարվելու քայլը, ինչը վերջինս  որակեց որպես շա~տ մարտական, ճիշտ ու տեղին քայլ, և հայտարարեց, որ «միշտ պատրաստ է նրան օգնել սկսած խելքից, վերջացրած ուժի հարցերով»:

Ա.Գ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`