Գլխավոր » Մեր մեծերը

Անրի Տրուայա. Ֆրանսիացիների ամենասիրելի գրողը

Օգոստոս 21, 2009թ. 11:01

Ֆրանսահայ հայտնի գրող, պատմաբան, Անրի Տրուայան (Լեւոն Ալեքսանդրի Թորոսյան) ծնվել է 1911թ նոյեմբերի 1-ին` Մոսկվայում: Նա սերում է Տարասովների հայկական գերդաստանից: 1917թ.-ին նա ծնողների հետ միասին հեռացել է Ռուսաստանից ու Եվրոպայով մեկ շրջագայելով` հանգրվանել Ֆրանսիայում։
1920թ. ընդուվում է “Pasteur” քոլեջը, ստանում իրավաբանի մասնագիտացում և աշխատանքի անցնում ոստիկանությունում: Առավոտից մինչ իրիկուն ծանր աշխատանք կատարելով ու ապրուստի հոգսերն հոգալով, Անրին միայն գիշերն էր ժամանակ գտնում զբաղվել գրական գործունեությամբ:
1935թ.-ից նա սկսեց առավել ակտիվ ստեղծագործել ու գրական կյանք մտավ Անրի Թրուայա կեղծանունով:

1959թվականին` այլևս հայտնի գրող Անրի Տրուայան ընտրվում է որպես Ֆրանսիայի Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ:

Նա իր 70-ամյա ստեղծագործական կյանքում հեղինակել է 100-ից ավելի վեպեր, վիպակներ, նովելներ, հուշագրություններ, պատմավեպեր, կենսագրական վեպեր, պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մեծ մասը համարվում են համաշխարհային գրականության մնայուն արժեքներ:

Տրուայայի առաջին իսկ վիպակը հեղինակին մեծ ճանաչում բերեց: Նշանավոր գրողի վիթխարի գրական ժառանգության մաս են կազմում համաշխարհային հռչակ վայելող այնպիսի գործեր, ինչպիսիք են` «Սարդը», “Խաբուսիկ լույս”, “Կեղծ օր”, “Ցանցեր”, “ԸՆդհանուր գերեզման”, “Աստո դատաստան”, “Գլուխն ուսերին”, “Եվայի ժեստը”, «Սգավոր ձյունը», «Էգլեթիերների ընտանիքը», «Թակարդ» «Ցանք եւ հունձք», «Արդարների լույսը», «Ապագայի ժառանգները», «Մինչ վաղը, Սիլվի», «Երրորդ երջանկություն» և այլ ստեղծագործություններ:

Անրի Տրուայան կյանքից հեռացավ 2007թ մարտի 2-ին` Փարիզում:
Տրուայան 27 տարեկանում արժանացել է հանրահայտ Գոնկուր (“Prix Goncourt”) մրցանակին, արժանացել է նաև գրականության և մշակույթի հրամանատարի շքանշանին, ինչպես նաև՝ “Պատվավոր լեգեոնի” մեծ խաչին և բազմաթիվ այլ պարգևների ու մրցանակների: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
1994 թ. Ֆրանսիայի ամենահայտնի հետազոտական հաստատության՝ Sofres-ի անցկացրած հարցումներով, նա շարունակում է մնալ ֆրանսիացիների ամենասիրելի գրող:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Մեր մեծերը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`