- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Անկարան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի միջոցառումները

Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման արարողությունը, ասված է թուրքական Today’s Zaman պարբերականում լույս տեսած հոդվածում: Ըստ հրապարակման՝ նման որոշում է կայացվել՝ պայմանավորված նրանով, որ «աշխարհի առաջնորդները չեն ցանկանում այցելել Անկարա և դրանով իսկ ստվերել Երևանում կայանալիք արարողությունները» (Սիվիլնեթ.am):

Պարբերականի համաձայն՝ Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է. «Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կասեցվել են, քանի որ միջոցառումներին մասնակցության հաստատումների քանակը դրական չէ: Ընդամենը հինգ երկիր է ընդունել հրավերը, այն էլ՝ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»: