Գլխավոր » Genocide, Hay-turq, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Անկարան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի միջոցառումները

Ապրիլ 23, 2015թ. 17:52
Գալիպոլե

Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման արարողությունը, ասված է թուրքական Today’s Zaman պարբերականում լույս տեսած հոդվածում: Ըստ հրապարակման՝ նման որոշում է կայացվել՝ պայմանավորված նրանով, որ «աշխարհի առաջնորդները չեն ցանկանում այցելել Անկարա և դրանով իսկ ստվերել Երևանում կայանալիք արարողությունները» (Սիվիլնեթ.am):

Պարբերականի համաձայն՝ Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է. «Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կասեցվել են, քանի որ միջոցառումներին մասնակցության հաստատումների քանակը դրական չէ: Ընդամենը հինգ երկիր է ընդունել հրավերը, այն էլ՝ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Genocide, Hay-turq, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն